60%-ը դժգոհել է հոգեբանական բռնություններից

2010թ. Կանանց Իրավունքների Կենտրոնի` ԿԻԿ-ի Ազգային Թեժ Գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%) ընտանեկան բռնության վերաբերյալ (384 առաջնային և 317 կրկնվող):

701 զանգից 424-ը (60%) հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 264-ը` (38%) ֆիզիկական և միայն 13-ը`(2%) սեռական:

Այդ մասին հայտնում են Կանանց Իրավունքների Կենտրոնից:

Այն ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել ընտանիքում կանանց և նրանց երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, խախտել լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին և համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու, այն հանրային քննարկման առարկա դարձնելու համար:

Աղբյուր՝ http://www.a1plus.am