ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը հրապարակեց գործի երեք հատորների տվյալները

Մոսկվա կինոթատրոնից մեկ տարի առաջ գողություն կատարելու գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատավարության ժամանակ վկաներին նորից չքննեցին։ Երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում դատավոր Մխիթար Պապոյանը 3 հատորանի գործից հրապարակեց գործով առկա ապացույցները հաջորդ դատական նիստը նշանակելով մարտի 23-ին՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունվարին է եղել գողությունը, և գողացվել է Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գումար: Մոսկվա կինոթատրոնի ղեկավարությունը՝ տուժող կողմը, և դատախազ Սամվել Հարությունյանը պնդում են, որ գողությունը կազմակերպվել է Սամվել Հովակիմյանի հսկողությամբ Վահրամ Քերոբյանի կողմից: Տղաների ծնողները և այլ վկաներ պնդում են, որ տղաները չեն արձանագրվել Մոսկվա կինոթատրոնի կողմից ներկայացված տեսաձայնագրություններում, որոնք մոնտաժված են եղել և ցույց են տալիս մի մարդու, ով հասակով ու տեսքով չի համընկնում Քերոբյանի հետ։ www.hra.am/am/hr-reviews/2011/02/16/moskva
Վերջին՝ մարտի 9-ի դատական նիստի ժամանակ դատավորը նպատակահարմար չհամարեց ընթերցել առաջին հատորի 94-104 էջրի նյութերը, որոնք դրամակղի հաշվետվության տվյալներն են պարունակում, քանի որ դրանք ներկայացված էին ռուսերեն լեզվով։ Քերոբյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը միջնորդեց, որ վկաների քննությունը հետաձգվի, մինչև իրենք թարգմանեն այդ նյութերը, որոնք իրենք հետագայում պատրաստվում են մեջբերել դատարանում։
Նշենք, որ այդ նյութերը ներկայացվել են մեղադրական կողմից, իսկ թարգմանությունը ստանձնելու է պաշտպանական կողմը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
