ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վրան տեղադրեցին Րաֆֆի Հովհաննիսյանի համար(Վիդեո)

Մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մարտի 24-ին տեղադրեցին հատուկ քնապարկով վրան՝ ի նշան աջակցության:
Հովհաննիսյանը ողջունեց այդ քայլը, բայց ասաց, որ վրանը իրեն պետք չէ, և այն նվիրում է իշխանություններին: «Դա քաղաքացիական ինստիտուտների հաղթանակն է»՝ անկախ նրանից, թե հաջորդ օրը վրանը այնտեղ կլինի, թե ոչ։
«Ժառանգություն» կուսակցության նախագահը, ըստ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի մարտի 13-ի որոշման, դիմել է հացադուլի հետևյալ պատճառներով.
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է' 1. Հնարավոր բոլոր եղանակներով' Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար»:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
