ՄԻՊ. անդրադարձ հավաքների ազատության իրավունքին

«Խաղաղ հավաքների իրավունքի ինչպես ոչ իրավաչափ սահմանափակումը, այնպես էլ չարաշահումը դիտարկվում է ոչ միայն որպես ժողովրդավարության սկզբունքներից էական շեղում, այլև պետության և քաղաքացիական հասարակության կայունության լուրջ սպառնալիք: Այս իրավունքի ապահովումը պահանջում է հավաքների ազատության անխափան իրացումն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորությունը»,- իր տեսակետն է արտահայտում Կարեն Անդրեասյանը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է հավաքների ազատության իրավունքին, և  իր պաշտոնավարության օրերին այս իրավունքի կիրառման և խախտման օրինակներին։