14-20 մարտի, 2004թ.

1. Տեղեկատվության ազատություն

    - «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը արտաքուստ է
ժողովրդավարական. Դավիթ Հարությունյան


[20.03.2004]

«Տեղեկատվության Ազատության Մասին» օրենքը ժողովրդավարական է միայն արտաքուստ:
Իրականում դրանում պակասում են մի շարք, ժողովրդավարական զարգացումների համար
անհրաժեշտ, կարեւոր բաղադրիչներ,» ասել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ
Հարությունյանը «Հայաստանի Զանգվածային Լրատվության Օրենսդրությունը Եւ Դրա
Համապատասխանությունը Եվրոպական Չափանիշների Հետ» խորագրով կլոր սեղանի ժամանակ:


Նրա ասածի համաձայն, Օրենքը թերի է, պարունակում է բազմաթիվ ներքին
անհամապատասխանություններ եւ հակասություններ, ներառյալ հենց Օրենքի անունը: Բնական
է, որ այս Օրենքը պետք է բացասական արձագանք ստանար երկրի բնակչության կողմից:
Նախարարը պարզաբանել է, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ Հոդվածը քաղաքացիներին
իրավունք է տալիս ստանալ եւ տարածել տեղեկատվություն: Այնուամենայնիվ, օրենքի
«Տեղեկատվության Ազատության Մասին» անունը միայն խրախուսում է միայն քաղաքացիների
տեղեկատվություն ստանալու իրավունքը, առանց տեղեկատվություն տարածելու մասին որեւե
բան նշելու: «Խնդրո առարկան զերծ չէ քաղաքական նրբերանգներից, այդպիսով ճշգրիտ
արդյունքը գերագույն կարեւորություն է ներկայացնում մեզ համար,» ասել է
Հարությունյանը: Նախարարը վստահություն է հայտնել, որ  Օրենքի նպատակն է
տեղեկատվության լիակատար ազատություն ապահովել: Օրենքը փոփոխությունների կարիք ունի
առավել արդյունավետ դառնալու համար, ասել է նախարարը: Նշվածից ելնելով եւ այն նկատ
առնելով` ՀՀ Արդարադատության նախարարը դիմել է ԵԱՀԿ-ին եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման
Գործակալությանը ՀՀ ԶԼՄ-ների Օրենսդրությունը քննելու նպատակով փորձագետ
ներգրավելով օժանդակելու խնդրանքով:  Նախարարը չի ժխտում, որ Հայաստանի
Օրնսդրությունը որոշ չափով հակասական է: Հայաստանի անկախության հայտարարման պահին
այն ուներ 70000 օրենսդրական ակտեր, որ ընդունվել էին 50 կամ ավել տարի առաջ, եւ
միայն 30 օրենսդրական ակտեր են այժմ մնում դեռեւս ուղղման ենթակա վիճակում:



http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1556

    -
ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՎ ՄՆԱՑ ԳՐԱՊԱՀՈՑՆԵՐՈՒՄ» 


[18.03.2004]

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկման էին դրվել
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորման հիմնահարցերը։
Նախաձեռնողներն էին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունն ու
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբոտ
Ուոթը իր երկրի նվաճումներից մեկը համարեց «Տեղեկատվության ազատության մասին»
օրենքը։ Նա նշեց, որ շնորհիվ թափանցիկության, հանրային իշխանությունների նկատմամբ
ձեւավորվեց վստահության մթնոլորտ։ «Տեղեկատվության ազատությունը միջոցառում չէ, այլ
գործընթաց»,- նշեց դեսպանը։ Նա զուգահեռ անցկացնելով Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանում
անցյալ տարի ընդունված համանուն օրենքների միջեւ, հայտարարեց. «Դուք ընդունեցիք
օրենքը եւ այն դրեցիք գրապահոցներում»։

Իսկ թե ինչո՞ւ օրենքը հայտնվեց գրապահոցներում,
պարզաբանեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Օրենքի
հիմնադիրներից մեկը՝ Շ. Դոյդոյանը խիստ կարեւորեց, որ պետական կառավարման
մարմիններում լինեն հաստիքներ՝ տեղեկատվության պատասխանատուի։ Ըստ օրենքի, մամուլի
եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն չէ դա, այլ անձ, որը տեղեկություններ
տրամադրի հասարակությանը, ԶԼՄ-ներին եւ ոչ թե իրականացնի քարոզչություն (PR) հօգուտ
գերատեսչության։ Շ. Դոյդոյանը տեղեկացրեց, որ առողջապահության, կրթության եւ
սոցապնախարարություններում կստեղծվեն տեղեկատվական կենտրոններ, իսկ մարզերից
նույնպիսի կենտրոններ կձեւավորվեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետարաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ
Կիրակոսյանը երեկ ասաց, որ տեղեկատվության բնագավառը պետք է տարբերել
քարոզչությունից։ Նա գտնում էր, որ օրենքի կիրառման կարեւոր բաղադրիչներից է
տեղեկատվության (բանավոր եւ գրավոր) տրամադրման կարգի սահմանումը։ Նա անդրադարձավ
նաեւ «անհապաղ ինֆորմացիայի» հրապարակմանը, ինչպես նաեւ ինֆորմացիայի գնման (պետտուրքի
ձեւով) առանձնահատկություններին։ Երբ եկավ հարցերի պահը, ավտովարորդների
իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահը հարցրեց՝
կառավարությունից մարդ կա՞։ Պարզվեց, որ ոչ։ Իսկ հայտնի է, որ կառավարությունը
մտադիր է փոփոխել կես տարվա կյանք ունեցած օրենքը՝ ըստ էության, փորձելով ազատել
պետական գերատեսչություններին տեղեկատվություն տրամադրելու «գլխացավանքից»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=667

    -ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱԳՐՈՂԸ ՏԱՐԻՆԵՐ Է
ՄԱՇՈՒՄ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ` ՆՅԱՐԴԵՐ


[18.03.2004]

Թեպետ մեր հասարակությունն առանձնապես աչքի չի ընկնում
քաղաքացիական ակտիվությամբ, սակայն կյանքի բերումով մեր քաղաքացիներից շատերն են
հայտնվում տարբեր գերատեսչությունների, նախարարությունների, դատարանների ու
համայնքային իշխանությունների դռան առջեւ: Ճիշտ է, տեղեկատվական տեխնոլոգիաների
կիրառմամբ վերջին տարիներին դյուրին է դարձել ինտերնետային սայթերի միջոցով
տեղեկություն ստանալ երկրի նախագահի, կառավարության ու Ազգային ժողովի
աշխատակազմերի, հրավիրած նիստերի ու հանդիպումների մասին, բայց դրանց կողքին կան
ինտերնետային սայթեր չունեցող մի շարք նախարարություններ, որոնք դեռեւս փակ են
ինչպես լրագրողների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Տեղեկատվության ազատության մասին խոսելիս լրագրողները
հասկանալի պատճառներով ամենից առաջ խոսում են տեղեկություն ստանալու իրենց
դժվարություններից: Այսպես, օրինակ "Տեղեկատվության ազատության մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքի իրականացման խնդիրներին նվիրված երեկվա կլոր սեղանին, որ
կազմակերպել էին տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունն ու
բրիտանական դեսպանատունը, ներկա լրագրողներից մի քանիսը դժգոհեցին հատկապես
պաշտպանության ու մշակույթի նախարարություններից, ոստիկանությունից: Պաշտպանության
նախարարությունից տեղեկություն ստանալու համար լրագրողներից մեկը ստիպված էր եղել
սպասել մոտ 2 տարի:

Կլոր սեղանին ներկա մամլո խոսնակներից ամեն մեկը փորձեց
յուրովի բացատրել իր աշխատանքն արդյունավետ դարձնելու մեթոդները, ափսոս, որ
պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ չկար: Իսկ Հանրային
հեռուստատեսության լրագրողը առաջարկեց կլոր սեղանների փոխարեն կազմակերպել
ակցիաներ, հեռուստատեսությամբ ցուցադրել տեսահոլովակներ, որովհետեւ դրանք ավելի
օգտավետ են հասարակության քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելու առումով:

Քննարկումից առաջ "Տեղեկատվության ազատության կենտրոնի"
նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի
կարգավորման հիմնահարցերի մասին, "Քաղաքացիական հասարակության ինստիտուտի" նախագահ
Արտակ Կիրակոսյանը` տեղեկություն ստանալու իրավունքի իրացման, իսկ "Տեղեկատվական
իրավունքի ինստիտուտի" տնօրեն Կարեն Անդրեասյանը` համակարգող խորհուրդներ հիմնելու
մասին:

Գործող օրենքը կիրառելի դարձնելու նպատակով հիշյալ
հասարակական կազմակերպությունները հանրապետությունում սկսում են կլոր սեղանների
շարք: "Մեր գործունեության ռեալ խոչընդոտն այս պահին "Տեղեկատվության ազատության
մասին" օրենքի արդարադատության նախարարության նախագիծն է, որը որեւէ տեղ դեռ
հրապարակված չէ: Կարծում էինք, գուցե մամլո խոսնակները տեղեկացված կլինեին, սակայն
պարզվեց, որ օրենքի փոփոխված տարբերակը նրանցից ոչ մեկին չի հասել: Մենք կամենում ենք
ամեն կերպ կասեցնել օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը: Ընդամենը
4 ամիս առաջ ընդունված օրենքը նախ պետք է գործի, որից հետո միայն, հանրության
շահերը հաշվի առնելով` անհրաժեշտ փոփոխություն կատարվի", ասաց Կարեն Անդրեասյանը:


Քննարկման վերջում ստեղծվեց համակարգող խորհուրդ, որում
ընդգրկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային
կազմակերպությունների, նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց գործնական
աշխատանքը հանրապետությունում կսկսվի հունիսից, իսկ օգտավետությունը հայտնի կդառնա
ավելի ուշ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

   
- «Խորհրդարանը» ինտերնետում


 [19.03.2004]

ՀՀ Ազգային Ժողովի «Խորհրդարան» պաշտոնական տեղեկատուն այժմ արդեն մատչելի կլինի
ինտերնետում: Թերթի ինտերնետային հասցեն է`


www.khorhrdaran.parliament.am



http://new.csi.am/eng/index.php?goto=news&id=1559

2. Լրագրողների իրավունքների
ոտնահարում

    - Ոստիկանությունը խոչընդոտում է «Նոյան Տապան»-ի թղթակցի
գործունեությանը


[19.03.2004]

Մարտի 12-ի երեկոյան Երեւանի «Տրիումֆ» սրճարանում կրակոցներ են եղել, որոնց
արդյունքում 5 այցելու է վիրավորվել: Օրինապահ եւ իրավապահ մարմինների` դեպքի վայր
ժամանած ներկայացուցիչները խանգարել են «Նոյան Տապան» լրատվական գործակալության
լրագրող Արմենակ Չաթինյանի գործունեությունը: Ինչպես հայտնել է լրագրողը,
ոստիկանները խլել են իր պրես-քարտը, իսկ տեսախցիկը` բռնագրավել: Արմենակ Չաթինյանին
բերման են ենթարկել Երւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունք եւ ազատ են
արձակել միայն 4 ժամ հետո: Նրան ետ են տվել իր տեսախցիկը, սակայն առանց դեպքի
վայրում կատարված նկարահանումները պարունակող տեսաժապավենի:


http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1560

3. Անհանդուրժողականություն
ազգային հողի վրա


     - «Ուղեղների լվացում» «ազգային շահերի» անվան
ներքո՞ (մեջբերումներ)

[19.03.2004]

Բուդապեշտում հայազգի սպա ուրգեն Մարգարյանի սպանության մասին (տես YPC շաբաթաթերթի
2004թ. մարտի 5-11-ի թողարկումը) Հայաստանի մի շարք պաշտոնյաների
հայտարարությունները եւ ԶԼՄ-ներում հրատարակված նյութերը, ստորագրված իմ եւ իմ երեք
գործընկերների կողմից, մեծ արձագանք ստացան հայկական մամուլում...

Հայտարարությունը ներկայացնում է մեր քաղաքացիական դիրքորոշումը եւ այսօր, մի շարք
հեղինակավոր հոդվածների եւ ճեպազրույցների լույս ընծայումից հետո, ակնհայտորեն
կարիք կա վերահասցեագրել խնդրո առարկան եւ ավելի մեծ ընդգրկում ունեցող հայացք գցել
վերջինիսէ գուցե այս անգամ ոչ հրապարակային, այլ անհատական, մեկ առ մեկ հաշվի
առնելով մեր հակառակորդների` մեզ ներկայացված դժգոհությունները:

...Քսենոֆոբիայի բացիլը, որ թվում էր, թե քնել է խորհրդային լրագրության հետ
միասին, նորից բացել է աչքերը: Որոշ Սուսլովանման գաղափարախոսների միտքը հավանաբար
հեգնել էր գաղափարների թարմության պակասից. շրջապատող աշխարհի հրեշակերպման միջոցով
ոմանք ճգնում են «վայել» ազգայնականություն եւ քաղաքացիության «վայել» իմաստ
սերմանել:

Բորիս Նավասարդյան, Երեւանի Մամուլի Ակումբի նախագահ

տեքստն ամբողջությամբ տես

http://new.csi.am/eng/index.php?goto=news&id=1561
 

4. Մամուլի ազատություն

    - ԼՊԿ-ն 2003-ին Հայաստանի ԶԼՄ-ների դեմ կատարված հարձակումների
մասին


[19.03.2004]

Մարտի 11-ին Լրագրողների Պաշտպանության Կոմիտեն (ԼՊԿ) հրապարակեց 2003-ին տարբեր
երկրների լրագրողների դեմ կատարված հարձակումների մասին տարեկան հետազոտությունը:

Հայաստանին նվիրված բաժնում հատկապես նշված է, որ «2003թ. եղել են առանձին
հարվածներ լրատվության ազատությանը»: Որպես նշվածը բնորոշող օրինակ բերված է
զազրախոսության եւ վիրավորանք հասցնելու մեղադրանքով լրագրողների քրեական պատժման
նթարկվելն ու «Ա1+»հեռուստաընկերության «եթեր հեռարձակման վրա դրված շարունակական
արգելքը» մասնավորապես: «Մի երկրում, որի բնակչությունը լուրերի 85 տոկոսը ստանում
է հեռուստատեսային հաղորդումներ դիտելով, «Ա1+»-ի դեպքը դարձլ է լրատվության
ազատության փորձաքար,» հայտնում է ԼՊԿ-ն:

«Հայաստանի տպագիր մամուլը հարաբերական ազատություն է վայելում, սակայն այն մեծապես
ղեկավարվում է քաղաքական կուսակցությունների ու հարուստ գործարարների կողմից, որի
պատճառով թողարկվող նյութի օբյեկտիվությունը պակասում է,» գրված է հետազոտության
մեջ:

Հետազոտությունը նաեւ անդրադառնում է Հանրային Հեռուստառադիո-ընկերության տնօրեն
Տիգրան Նաղդալյանի սպանության դեպքին:


http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1557

    -
ՄԼԻ-ի Համաշխարհային Լրատվության Ազատությանն Անդրադարձը


[19.03.2004]

Մարտի 10-ին Վիեննայում գործող Միջազգային Լրատվության Ինստիտուտը (ՄԼԻ) հրապարակեց
համաշխարհային լրատվության ազատությանն ուղղված իր տարեկան հետազոտությունը 2003թ.
վերաբերյալ: Հետազոտությունը քննում է լրատվության վիճակը աշխարհի ավելի քան 184
երկրներում, տերիտորիաներում եւ վարչական տարածքներում:

Հայաստանին նվիրված բաժնում նշված է, որ 1991-ին Հայաստանի անկախության ձեռք
բերումից հետո լրատվության եւ խոսքի ազատության զարգացումները եղել են առավելապես
դանդաղ ու հաճախ փոփոխական: Այդուհանդերձ` չկա ուղղակի գրաքննություն, սակայն
«հանրահայտ անկախ ալիքները խեղդված են եւ, ինչպս Երեւանի Մամուլի Ակումբի նախագահն
է նշել, շատ լրագրողներ համադրում են ընտրություններն ու լրատվության ազատության
ոտնահարումները եւ անհանգստացած ն իրենց ապահովության համար:»

Դժվարին տնտսական միջավայրը, ԼՄԻ-ի հետազոտության համաձայն, դժվարացնում է
լրատվության լիարժեք անկախության հասնելու գործընթացը, եւ շատ լրատվամիջացներ
դեռեւս իրենց օժանդակող քաղաքական կուսակցություններից ու ֆինանսա-տնտեսական
խմբերից կախվածության մեջ են:

Որպես լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրական փոփոխության
օրինակ` հետազոտությունը հատուկ անդրադառնում է ՀՀ «Զանգվածային Կոմունիկացիաների
Մասին» օրենքի եւ նոր քրեական օրենսգրքի ընդունման հետ կապված անցուդարձին: Վերջինս
պարունակում է լրագրողներին զազրախոսության եւ վիրավորանք հասցնելու մեղադրանքով
ձերբակալելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու թաքնված
հնարավորություններ: Հատուկ ուշադրության է առնված այն հանգամանքը, որ օրենսդիր
իշխանությունը մերժել է շատ արեւմտյան երկրների եւ հեղինակավոր միջազգային
կազմակերպությունների դիմումները` զազրախոսությունն ու վիրավորանքը
ապա-քրեականացնելու վերաբերյալ:

2003թ. Հայաստանում լրատվության ազատության վիճակը այլ ատյանների կողմից
ներկայացվում է որպես ճնշում լրատվության վրա:


http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1558