ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԾԵԾԵԼ ԵՆ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ըստ Ա1+-ի ունեցած տեղեկությունների` այսօր առավոտյան
անհայտ անձիք Փափազյան փողոցի վրա գտնվող իր տան մոտ հարձակվել ու ծեծել են
Հայաստանի հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանին: Նա տեղափոխվել է
հանրապետական հիվանդանոց:
Հիվանդանոցից կեսօրին մեզ հայտնեցին, որ Միքայել Դանիելյանը ստացել է ուղեղի ցնցում,
գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում, հետազոտման փուլում:
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հետ այսօր առավոտյան
կատարվածի մասին ՀՀ ոստիկանությունը օպերատիվ հաղորդագրություն չունի,- այս մասին
տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության պետ Կռոյանը:
Նա տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը փորձել է
բացատրություններ վերցնել Միքայել Դանիելյանից, սակայն վերջինս ասել է, որ ի վիճակի
չէ բացատրություն տալու:
