14-20 հուլիսի, 2004թ.

Քրեակատարողական համակարգի բարեփոխումներ

Կայացավ «Ազատության իրավունք քրեական դատավարության ընթացքում» կոնֆերանսը

[20.07.2004]

2004 թ-ի հուլիսի 17-18, Ծաղկաձորում կայացավ «Ազատության իրավունք քրեական
դատավարության ընթացքում» կոնֆերանսը: Այն անց է կացվել Քաղաքացիական Հասարակության
Ինստիտուտ ի կողմից իրականացված «Նախնական կալանքի հիմնախնդիրները Հայաստանում»
ծրագրի արդյունքներով:

Կոնֆերանսին մասնակցեցին գործող իրավաբաններ Ռուսաստանից, Մոլդովայից, Լեհաստանից,
Լատվիայից, Լիտվայից, Թաջիքստանից, Ղազախստանից, Սլովակիայից, Վրաստանից եւ
Հայաստանից, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրախորհրդի տեղեկատվական
կենտրոնի ներկայացուցիչները:

Կոնֆերանսին քննարկվել են քրեական դատավարության ընթացքում խափանման միջոցներ
ընտրելու եւ ազատությունից զրկելու վերաբերող խնդիրներ: Աշխատանքի ընթացքում
ներկայացվել է Հայաստանի օրենսդրությունը , միջազգային չափանիշները, Եվրոպական
դատարանի համապատասխան նախադեպեր: Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրեցին իրենց
երկրների համապատասխան օրենսդրությունը եւ փորձը, ծավալվեցին հետաքրքիր
քննարկումներ: Մասնակից երկրների դրական փորձը հաշվի կառնվի օրենսդրական
փոփոխությունների մշակման ընթացքում:

Կոնֆերանսը իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի, East-east ծրագրի
շրջանակներում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=876