ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
20-26 հոկտեմբերի, 2004թ.
Դայնը հորդորում է Հայաստանի նախագահին հեռուստաեթեր
վերադարձնել «Ազատություն» հեռուստածրագիրը
[20.10.2004]
Հոկտեմբերի 20-ին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Ա. Դայնը
նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դատապարտելով հայաստանյան «Կենտրոն»
մասնավոր հեռուստաընկերությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական
ծառայության «Ազատություն» լրատվական-վերլուծական հեռուստածրագրի հեռարձակման՝
«խորհրդային ոճով» դադարեցումը: Դայնը նախագահ Քոչարյանին հորդորում է «դատապարտել
խորհրդային տարիների ոգով ձեռնարկված քամահրական քայլը եւ օգնել՝ եթեր
վերադարձնելու «Ազատություն» հեռուստածրագիրը»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=913
1+-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
[22.10.2004]
«Ազատություն» ռադիոկայանի հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման դադարեցումը
տարբեր հեռուստաընկերությունների ղեկավարներ պատճառաբանեցին զուտ տեխնիկական ու
կազմակերպական խնդիրներով:
Ա1+ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ.
նա առաջարկում է «Ազատություն» ռադիոկայանին իր հաղորդումները պատրաստել Ա1+-ի
«հարկադիր պարապուրդի» մատնված ստուդիայում, հետ§աբար տրամադրելով նա§
հեռուստաընկերության թվային տեխնիկան, մասնագիտական կադրերը` ռեժիսոր, մոնտաժող,
հնչյունային օպերատոր § այլն:
Ա1+ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն նկատում է. «Եթե խնդիրը միայն
հաղորդում պատրաստելն է, ապա Ա1+-ը հաճույքով կպատրաստի «Ազատության»
հեռուստահաղորդումներն, ի դեպ` անվճար»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=916
Հասարակական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում
անտառների վիճակի կապակցությամբ
[21.10.2004]
Բնապահպանական հասարակական կազմակերպությունների գնահատումներով, եթե
անտառահատումների ներկայիս տեմպերը պահպանվեն, Հայաստանի անտառներին ոչնչացում է
սպառնում արդեն 20 տարի հետո: Եթե 100 տարի առաջ ներկայիս Հայաստանի տարածքի 25
տոկոսն էր ծածկված էր անտառներով, իսկ 1991-ին՝ 11 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը
կրճատվել է մինչեւ 8 տոկոսի:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=914
ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵԽ-ԻՆ
[25.10.2004]
Հոկտեմբերի 25-26-ին Թբիլիսիում իր հերթական նիստն է գումարում Եվրոպայի Խորհրդի
Մոնիտորինգի հանձնախումբը։ Նրանք քննարկելու են Վրաստանի պարտավորույթունների
հարցը: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը
հետեւյալ հուշագիրն է հղել հանձնախմբին` նրանց ուշադրությունը հրավիրելով
Սամցխե-Ջավախքում տիրող ծանրագույն վիճակին։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=915
ԵՐԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ
[25.10.2004]
Վաղը «Ոչ ահաբեկչությանը» խորագրով հանրահավաք տեղի կունենա, որը կավարտվի
հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված երթով՝ դեպի ԱԺ: Խորհրդարանի բակում
տեղադրված հուշարձանի մոտ մի քանի տասնյակ մարդիկ ծաղկեպսակ կդնեն: Երթն ու այս
ակցիան քաղաքապետարանը չի արտոնել: Ինչպես կվերաբերի Եվրոպայի Խորհուրդն այս
փաստին՝ մեր հարցի ԵԽ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն ասաց.
«Կարծում եմ ամեն դեպքում ամեն ինչ կանոնավոր կլինի եւ որ§է խնդիր չի առաջանա, իսկ
եթե իսկապես ցանկություն ունեն գալ ու հուշարձանին ծաղկեպսակ դնել, դա կլինի:
Համոզված եմ որեւէ խնդիր չի առաջանա երթի ժամանակ»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=917
Transparency International-ի ցուցակում Հայաստանը
82-րդն է
[20.10.2004]
Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում, որը նվիրված է
աշխարհում կոռուպցիայի տարածմանը, Հայաստանը 146 երկրների ցանկում զբաղեցրել է
82-րդ տեղը, մինչդեռ անցած տարի 78-րդն էր։
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=52
Եվրախորհուրհուրդը վերածվում է քաղաքական կառույցի՞
[13.10.2004]
ԵԽԽՎ-ի վերջին քննարկումները Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ
պարտականությունների թիվ 1361 (2004) եւ թիվ 1374 (2004) բանաձեւերի կատարման
զեկույցի շուրջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Տվյալ զեկույցի առանձնահատուկ է
ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական համատեքստով:
Փաստաթղթի հետ առաջին իսկ ծանոթությունից հասկանալի է դառնում, որ այն չի
արտացոլում Հայաստանյան թե քաղաքական, թե հասարակական իրողությունները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=51
