ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1-7 դեկտեմբերի 2004թ.
«ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ» ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է
[03.12.2004]
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն «Հայակական
ժամանակ» թերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման փաստի առթիվ
հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ ավտոմեքենան այրվել է նոյեմբերի 22-ին,
ժամը 20.40-ի սահմաններում, խմբագրության աջռեւ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=943
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ
[06.12.2004]
«Օմբուդսմենի պաշտոնը բացառիկ է. նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի մասին
օրենքում ոչ մի տեղ նշված չէ պետական պաշտոն հասկացությունը: Դեկտեմբերի 6-ին
Օմբուդսմենի գրասենյակի աշխատողներին վերահսկողության տակ պահելով անկախությունից
զրկում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ
օմբուդսմենի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը: Նա է, ի դեպ,
մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այն նիստին, որտեղ քննարկվել է
Ռոբերտ Քոչարյանի վետոյի հարցը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=944
Գիտնականներ թ՞ե սպայեր կամ ինչի մասին է լռում Պաշտպանության
նախարարությունը
[06.12.2004]
Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել` ՀՀ
զինված ուժեր զինակոչել գիտական աստիճան (գիտության թեկնածու, դոկտոր), ինչպես նաեւ
3 ու ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպայերին: Այդ
կապակցությամբ դեկտեմբերի 6-ին «Հայկական Բժշկական Ասոցիացիա» հասարակական
կազմակերպությունը «Մարիոտ» հյուրանոցում մամլո ասուլիս էր հրավիրել:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=945
Լրագրողները հաղթեցին. առայժմ
[01.12.2004]
Դեկտեմբերի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը նոր կազմով` Վարդան Ավանեսյանի
նախագահությամբ, քննեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցն ընդդեմ Երեւանի
քաղաքապետարանի: Այն դատական երկու ատյաններում մերժվել էր, եւ ՀՀ Վճռաբեկ դատարանը
բեկանեց վերաքննիչի վճիռը` հայցը ետ ուղարկելով նոր կազմով քննության: «Հետաքննող
լրագրողները» պնդեցին քաղաքապետարանի անգործությունն անվավեր ճանաչելու եւ
պահանջված տեղեկությունները տրամադրելու մասին հայցապահանջը: Կազմակերպության
նախագահ Էդիկ Բաղդասարյանը դատարանից խնդրեց բավարարել հայցը, որպեսզի այն «իր
պարտականությունները չկատարող պաշտոնյային պատժելու նախադեպ դառնա»: Վերաքննիչ
դատարանը, լսելով հայցվոր կողմի հիմնավորումները, որոշեց հայցն ամբողջությամբ
բավարարել` «անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անգործությունը եւ
պարտավորեցնել տրամադրել 1997-2003թթ. Օպերայի եւ բալետի պետական թատրոնի հանրային
այգում հողահատկացումների մասին որոշումները»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=951
Ստեփան Դանիելյան, "Համագործակցություն հանուն ժողովրդավարության" ՀԿ-ի
նախագահ
Եհովայի վկաների գրանցման առիթով
[ 03.12.2004 ]
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցման շուրջը ծավալված աղմուկը կարող
էր առիթ հանդիսանալ, որ հասարակությունը կամ գոնե հասարակության մտածելու ունակ,
նվազող փոքրամասնությունն այս խնդիրը քննարկեր սկզբունքային դիրքերից:
Հարցադրումներնը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ.
- Հայ առաքելական եկեղեցու ազգային լինելու մասին տեսակետը եկեղեցու
դավանաբանության ո՞ր դրույթով է հիմնավորվում,
- Ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում,
- «Եհովայի վկաները» կամ մյուս «ապազգային աղանդներն» ինչպե՞ս են «խաթարում» մեր
ազգային նկարագիրը, եւ ընդհանրապես` ո՞րն է մեր ազգային նկարագիրը,
- «Հայ» հասկացությունը կրոնակա՞ն, ցեղայի՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է, եւ ինչպե՞ս
է առնչվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» հասկացության հետ:
Այս հարցադրումների պատասխաններն առավելապես վերաբերում են ոչ միայն Եկեղեցուն, այլ
մեր ինքնությանն առհասարակ` մեր աշխարհայացքին, աշխարհընկալմանը եւ հետեւապես նրան,
թե ինչպիսին է լինելու մեր ապագան:
Մեր պատմագրությունը քրիստոնեություն ընդունելը պայմանավորում է քաղաքական
դրդապատճառներով: Այսօր եւս Եկեղեցին իրեն համարում է «ազգային» կառույց , զբաղված
է «հայապահպանմամբ» եւ խուսափում է իր դիրքորոշումները բացատրել դավանաբանական
դիրքերից: Այսինքն, եկեղեցու դերը եւ խնդիրները պետք է փնտրել միմիայն քաղաքական
ոլորտում:
Հոդվածը ամբողջությամբ`
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=55
