1-15 մարտի, 2005

Հայաստանցիների մեծամասնությունը ծանոթ չէ առաջարկվող
սահմանադրական փոփոխություններին

[04.03.2005]

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած
հարցախույզի արդյունքներով, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ այս
տարի ավելի ուշ հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը:


Հարցված 1500 քաղաքացիների միայն 8,5 տոկոսն է պատասխանել, թե ծանոթ է առաջարկվող փոփոխությունների
բովանդակությանը: Մոտ 46 տոկոսը ընդամենը լսել է դրանց մասին:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=987

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի § ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այցելությունը
Հայաստան՝ ընտրական օրենսդրության
բարեփոխումների առաջընթացը քննարկելու նպատակով


[04.03.2005]

Ստրասբուրգ, 10 մարտի 2005թ. - Մարտի 11-ից 12-ը Վենետիկում կայանալիք Եվրոպայի
խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լրակազմ նիստի օրակարգում այլոց շարքում ընդգրկված
են Բոսնիա § Հերցեգովինայում սահմանադրական իրավիճակին § Բարձր ներկայացուցչի
իրավազորություններին, Վրաստանում դատական բարեփոխումներին § Հարավային Օսեթիայի
կարգավիճակին, Իտալիայում լրատվամիջոցների ազատությանը առնչվող խնդիրները:

Իտալիայի շահերի բախման օրենքները § հեռարձակման համակարգը կարգավորող
սկզբունքները, ինչպես նա§ Սերբիայի կրոնական կազմակերպությունների մասին օրենքի
նախագիծը նույնպես ընդգրկված են Վենետիկի հանձնաժողովի 65-րդ լրակազմ նիստի
օրակարգում: Հանձնաժողովը նա§ իր կարծիքը կարտահայտի Հայաստանի հանրահավաքների
մասին օրենքի § ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Նիստից հետո կարճ ժամանակահատվածում բոլոր ընդունված կարծիքները մատչելի կլինեն
Վենետիկի հանձնաժողովի ինտերնետային կայքում. www.venice.coe.int :


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=988

Վարշավայում կայանալիք Եվրոպայի խորհրդի համաժողովին
եվրոպական ներքին գործերի նախարարները կքննարկեն ահաբեկչության եւ կազմակերպված
հանցագործությունների դեմ միջոցառումները

[14.03.2005]

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ներքին գործերի
նախարարները հանդիպելու են Վարշավայում (մարտի 17-ին եւ 18-ին) կայանալիք
համաժողովին՝ եվրոպական մակարդակում ահաբեկչության եւ կազմակերպված
հանցագործությունների դեմ պայքարի նոր միջոցառումների վերաբերյալ քննարկում
ծավալելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել
http://www.coe.int/2005-warsaw  կամ դիմել մամուլի պատասխանատու Քեթի Բըրթոնին +33
685 11 64 93 հեռախոսահամարով:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=989