ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհ է

Շուրջ հազար հայ կին պոռնկությամբ է զբաղվում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում: ՄԱԿ-ի այս գնահատականն

արտացոլված է ԱՄՆ Պետդեպարտամենտի` Մարդկանց վաճառքի մասին տարեկան զեկույցում:

Պետդեպարտամենտն, ի դեպ, դժգոհում է Հայաստանի կառավարությունից, որը չի պահպանում նվազագույն չափանիշները մարդկանց վաճառքը կանխելու համար: Այս տարի Պետդեպարտամենտը Հայաստանին մտցրել է երկրորդ կարգ, ինչը նշանակում է, որ մեր նկատմամբ անընդհատ իրականացվելու է դիտարկում համապատասխան կառույցների կողմից: Վերոնշյալ երկրորդ կարգում, սովորաբար, ընդգրկվում են այն պետությունները, որոնց ղեկավարներին չի հաջողվել ներկայացնել համոզիչ ապացույցներ այն մասին, որ տվյալ երկրներում մարդկանց վաճառքի դեմ պայքարն ակտիվանում է եւ առաջընթաց կա:

Հայաստանում մարդկանց վաճառքի համար պատիժը սահմանված է Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով: Նշված հանցանքի համար Հայաստանում պատիժը սահմանվում է 4-8 տարի ազատազրկում: Այնուամենայնիվ, Հայաստանում սովարաբար կիրառվում է Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածը, որը նախատեսում է ավելի մեղմ պատիժներ` կավատության համար: ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում դժգոհությամբ նշված է, որ 2004 թվականի ընթացքում կայացված 16 մեղադրական վճիռներից ՀՀ Կառավարությունը միայն մեկ անգամ է կիրառել Մարդկանց վաճառքի համար նախատեսված Քր.օր.-ի 132-րդ հոդվածը:

Զեկույցի տեքստը ամբոջությամբ կարող եք գտնել
այստեղ: