ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
12-18 հոկտեմբերի 2005
Transparency International-ի ցուցակում Հայաստանը 88-րդն է
18 Հոկտեմբերի 2005
Ըստ Transparency International կազմակերպության 2005 թվականի
ուսումնասիրությունների, կոռուպցիան շարունակում է մնալ խիստ տարածված աշխարհի 70
երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15395
Երեւանը դեռ բոլորի համար չէ
18 Հոկտեմբերի 2005
Հայաստանում բնակվում է 135 000 հաշմանդամ, որոնցից կեսը` Երեւանում: Նրանց համար
իրականացվում է "Երեւան` քաղաք բոլորի համար" ծրագիրը` բյուջեից տրամադրված 2
միլիոն դրամից ավելի դրամաշնորհի միջոցով: Այդ մասին տեղեկացրեց "Աստղիկ" հաշմանդամ
երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանը:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15400
Կառավարությունը ոտնահարում է Օմբուդսմենի իրավունքները
14 Հոկտեմբերի 2005
Մարդու Իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ստիպված էր հերթական անգամ
դժգոհել ՀՀ կառավարությունից: Երկրորդ տարին է, ինչ Օմբուդսմենի աշխատակազմին
բյուջեով չի հատկացվում հայտագրված գումարը:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15402
Օմբուդսմենը բնակիչների կողմից է
13 Հոկտեմբերի 2005
ՌԱՀՀԿ-ում տարբեր տեսակետներ կիսող անձիք «Սեփականության օտարման խախտումները
ՀՀ-ում» թեմայով հանրային լսումներ էին կազմակերպել, որի ընթացքում ՌԱՀՀԿ
հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց «Պետական կարիքների զոհեր»
քաղաքացիական ազգային նախաձեռնության զեկույցը:
Զեկույցը ուղղված է կառավարությանը, Ազգային ժողովին, Հ/Կ-ներին, նաեւ թարգմանվելու
է տարբեր լեզուներով եւ տրամադրվելու է միջազգային իրավապաշտպան
կազմակերպություններին, ՀՀ-ում միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Ի դեպ, այն դեռ նախագիծ է եւ նրանում, ինչպես նշեց Սաֆարյանը, կընդգրկեն ցանկացած
փաստարկ, հակափաստարկ:
Հանդիպման ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը արտահերթ
զեկույցով հանդես եկավ, որն ուղղված էր հանրությանը:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15389
Երիտասարդ կինը սպառնում է հրկիզել կարմիր բերետավորներին
13 Հոկտեմբերի 2005
Հոկտեմվերի 13-ին ոստիկանության Կենտրոնի բաժին է հրավիրվել Բուզանդ փողոցի 17 բակի թիվ 5 տան
բնակիչ Հովիկ Հովհաննիսյանը:
Իսկ կարմիր բերետավորները նրանց տունը շրջափակել էին եւ ամեն վայրկյան սպառնում էին
քանդել: Հովհաննիսյանները ահաբեկված սպասում էին վատագույնին: Ընտանիքի դուստրը
պահանջում էր վերադարձնել եղբորը եւ սպառնում էր, որ եթե փորձեն քանդել տունը, ինքը
բենզինով կհրկիզի հարկադիր կատարողներին:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15388
Հայտարարություն Վահե Գրիգորյանի կալանավորման կապակցությամբ
12 Հոկտեմբերի 2005
Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսել են հալածել այն փաստաբններին,
որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում Մարդու իրավունքների Եվրոպական
Դատարանում:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15381
ԵԽԽՎ-ն կազմակերպում է հասարակական լսումներ հարավային Կովկասում գենդերային
իրավահավասարության թեմայով
12 Հոկտեմբերի 2005
2005թ. հոկտեմբերի 14-ին, Թբիլիսիում, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի
խորհրդարանականները, ՄԱԿ–ի փորձագետների և երեք երկրներում կանանց իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ, կքննարկեն հարավային
Կովկասում գենդերային իրավահավասարության խնդիրները:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15379
