ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
9-15 նոյեմբերի 2005
Դատավճիռ համոզմունքների համար
11 Նոյեմբեր 2005
Յոթ Եհովայի վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական
ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման` ծառայության վայրը ինքնակամ լքելու
համար:
www.hra.am/arm/?page=issue&id=15460
Դիմանում է. դատապարտված զինվորի հացադուլը թևակոխում է չորրորդ ամիսը
11 Նոյեմբեր 2005
Լրացավ ազատազրկման դատապարտված զինվոր Ռազմիկ Սարգսյանի հայտարարած հացադուլի 90
օրը: 19-ամյա երիտասարդը շարունակում է բողոքել իր ձերբակալության դեմ, որի համար
հիմք է ծառայել նրա խոստովանությունը, որը, նրա հավաստմամբ, քննիչները
խոշտանգումներով են կորզել:
www.hra.am/arm/?page=issue&id=15461
Էլսի Հասթինգս. «Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կհրավիրեն ԵԱՀԿ
դիտորդներին»
09 Նոյեմբեր 2005
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)
Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Էլսի Հասթինգսը չորեքշաբթի
օրը հայտնել է, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ
բարձրացրել է Սահմանադրության հանրաքվեին հետեւելու նպատակով ԵԱՀԿ դիտորդական խումբ
հրավիրելու խնդիրը:
«Հույս ունեմ, որ նրանք նույնիսկ այս ուշ շրջանում կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին,
որը, ես վստահ եմ, պատրաստ կլինի ուղարկել փոքր խումբ՝ դիտորդական առաքելություն
համար», - նշեց Էլսի Հասթինգսը:
www.hra.am/arm/?page=issue&id=15455
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է «Աշխարհում կրոնական ազատութունների
զեկույցը»
09 Նոյեմբեր 2005
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երեքշաբթի օրը հրապարակել է աշխարհում կրոնական
ազատությունների պաշտպանման մասին զեկույց, որի հիմնական դրույթները ներկայացրել է
արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնդոլիզա Ռայսը:
www.hra.am/arm/?page=issue&id=15456
