ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Փոփոխությունների Նախագիծը. համառոտ պարզաբանումներ
[url=http://www.hra.am/file/Grqujk.pdf target=_blank]Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Փոփոխությունների Նախագիծը. համառոտ պարզաբանումներ[/url]
Չնայած Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը
մշտապես արծարծվում է դեռ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից, սակայն մինչ օրս
Սահմանադրությունը փոփոխության չի ենթարկվել: 2003 թ. հանրաքվեն պաշտոնական
տվյալներով ձախողվեց անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով: 2005 թ. նոյեմբերի
27 - ին ժողովրդի դատին կներկայացվի Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծ,
որն Ազգային ժողովում 2005 թ. սեպտեմբերի 28 - ին ընդունվեց կառավարող կոալիցիոն
կուսակցությունների, ՄԱԿ խմբակցության եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ձայներով:
Պառլամենտական ընդդիմությունը բոյկոտեց այդ քվեարկությունը: Ինչպես 1995 թ., այնպես
էլ 2005 թ. հանրաքվեն անց են կացվում քաղաքական սուր առճակատումների եւ
անհամաձայնության մթնոլորտում: Նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունների
նախագծի բուն բովանդակության վերաբերյալ սովորական քաղաքացու համար բարդ է անաչառ
տեղեկություն ստանալը: Սահմանադրության փոփոխությունների նախագծի բովանդակային
քննարկումների փոխարեն հանրությունն ականատես է միայն քաղաքական բանավեճերի:
Ներկայացվող գրքույկի նպատակն է հանրաքվեից առաջ հնարավորինս հանրամատչելի
ներկայացնել Սահմանադրության փոփոխությունները՝ իրենց դրական եւ բացասական
կողմերով:
Գրքույկն առաջին գլխում անդրադառնում է սահմանադրական փոփոխությունների
անհրաժեշտությանը: Այստեղ ներկայացվում է, թե ինչ է Սահմանադրությունը, ինչ
խնդիրներ է այն լուծում եւ Հայաստանի գործող Սահմանադրությունը որքանով է
համապատասխանում ժողովրդավարական եւ իրավական պետության սահմանադրությանը
ներկայացվող պահանջներին:
Գրքույկի երկրորդ գլուխը առանձին-առանձին
վերլուծության է ենթարկում սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնական
իրավունքներին եւ ազատություններին, իշխանությունների բաժանմանը եւ
հավասարակշռությանը, դատական իշխանությանը եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող
փոփոխությունները: Առավել մանրամասն վերլուծության են ենթարկված Սահմանադրության
երկրորդ գլխում առաջարկվող փոփոխությունները, քանի որ դրանք առաջինն հերթին են
առնչվում յուրաքանչյուր մարդու:
Հեղինակները շնորհակալություն են հայտնում Վահագն Գրիգորյանին եւ Վիկտորյա
Աբրահամյանին՝ գրքույկի կազմման ժամանակ ցուցաբերած մեծ աջակցության համար:
Գրքույկի հրատարակումն անհնար կլիներ առանց Բաց հասարակության ինստիտուտի
օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Հայաստանի Հանրապետությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ֆինանսական օժանդակության:
[url=http://www.hra.am/file/Grqujk.pdf target=_blank]Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Փոփոխությունների Նախագիծը. համառոտ պարզաբանումներ[/url]
