ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
30 նոյեմբերի - 6 դեկտեմբերի 2005
Եվրամիությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել կեղծարարներին
05 Դեկտեմբեր 2005
Եվրամիությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը՝
երաշխավորել, որ նոյեմբերի 27-ի սահամանադրական հանրաքվեի ընթացքում լցոնումների
հեղինակները եւ ընտրողների մասնակցության թվերը խեղաթյուրողները պատասխանատվության
ենթարկվեն...
www.hra.am/arm/?page=issue&id=15544
Լուրջ հետընթաց
05 Դեկտեմբեր 2005
«Հանրաքվեի ողջ գործընթացն անցավ ՀՀ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի
զանգվածային եւ բացահայտ խախտումներով, որոնք էական ազդեցություն ունեցան հանրաքվեի
արդյունքների վրա: Օրինականության առումով Հանրաքվեն լուրջ հետընթաց արձանագրեց
անգամ 2003թ. ընտրությունների համեմատությամբ»,-ասված է ՀՀ սահմանադրական հանրաքվեի
անցկացման վերաբերյալ «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ տեղական դիտորդական
առաքելությունը նախնական զեկույցում...
www.hra.am/arm/?page=issue&id=15545
Ինտերնետային լրագրությունը պաշտպանության կարիք ունի
06 Դեկտեմբեր 2005
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Միացյալ Արաբական
Էմիրություններին դադարեցնել hetq.am հայկական ինտերնետային էջի` հուլիսի 8-ից
արգելափակումը, որի պատճառը ակնհայտորեն հայ կանանց` թրաֆիքինգի վերաբերյալ հոդվածն
էր:
www.hra.am/arm/?page=issue&id=15559
«Լինոս» լարային քառյակի համերգը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
02 Դեկտեմբեր 2005
2005 թ, դեկտեմբերի 1–ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Լինոս»
լարային քառյակի համերգը։
Համերգը կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպությունը՝
Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրմանը եւ
վավերացմանը ուղղված քարոզարշավի շրջանակներում:
www.hra.am/arm/?page=issue&id=15538
Հացադուլավորին ստիպողաբար կերակրում են
02 Դեկտեմբեր 2005
Դեկտեմբերի 2-ին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ահազանգ էին հնչեցրել
այն մասին, թե ինչպիսի պայմաններում է մեկուսարանում պահվում 114 օրյա հացադուլավոր
Ռազմիկ Սարգսյանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15539
Իրավո՞ւնք, թե՞ պարտականություն. նախագահի բաց քվեարկությունը ընտրական
նորմերի մասին բանավեճի տեղիք է տալիս
02 Դեկտեմբեր 2005
Սահմանադրական իրավունքի մասնագետը համամիտ է մի շարք հասարակական
կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ,
որոնք հրապարակավ դատապարտել են անցյալ կիրակի տեղի ունեցած հանրաքվեում նախագահ
Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկությունը: Նա համարում է դա ընտրական օրենքի խախտում և
վատ նախադեպ հետագա ընտրությունների համար...
www.hra.am/arm/?page=issue&id=15549
Փաստաբանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
02 Դեկտեմբեր 2005
Դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում
քննվում էր Բուզանդ փողոցի մի քանի բնակիչների փաստաբան Վահե Գրիգորյանի նախնական
կալանքը եւս 2 ամսով երկարացնելու հարցը: Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում է այլ
«իրացման գոտիների» հետ կապ չունեցող այլ մեղադրանքով, որը, փաստաբանի
կողմնակիցների պնդմամբ, չի համապատասխանում իրականությանը: Դատարանն Վահե
Գրիգորյանի կալանքի ժամկետը եկարացրեց եւս երկու ամսով՝ մինչեւ փետրվարի 2-ը, թեեւ
նախաքննության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 10-ին...
www.hra.am/arm/?page=issue&id=15540
ՄՃԽ-ն՝ հայաստանյան հանրաքվեի մասին
01 Դեկտեմբեր 2005
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Սաբինա
Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցել
է լուրջ օրինախախտումներով՝ կասկածելի անվանելով ընտրողների 65 տոկոս
մասնակցությունը:
«Մեր դիտորդների աչքի առջեւ Երեւանի երեք ընտրատեղամասերում 45 րոպեի ընթացքում
քվեարկել է ոչ ավելի, քան 10 ընտրող, - «Թրենդ» գործակալությանը ասել է Ֆրեյզերը՝
ավելացնելով. - «Հայաստանը պետք է շտապ կարգով բարեփոխի իր ընտրակարգը։ Առաջիկայում
2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրություններն են»:
www.hra.am/arm/?page=issue&id=15529
ԿԸՀ-ն հայտարարում է, որ իրավասու չէ չեղյալ ճանաչել հանրաքվեի արդյունքները
30 Նոյեմբեր 2005
Չորեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), ի պատասխան
ընդդիմության ներկայացրած պահանջի՝ 72 ժամվա ընթացքում չեղյալ հայտարարել նոյեմբերի
27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, պարզաբանել է, որ ԿԸՀ-ն
նման իրավասություն չունի...
www.hra.am/arm/?page=issue&id=15528
