ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
14-20 դեկտեմբերի 2005
Դատախազությունը «փաստեր չունի» սահմանադրական հանրաքվեի արդյունքների
կեղծման մասին
20 Դեկտեմբեր 2005
Գլխավոր դատախազությունում ստեղծված հանձնախումբը ուսումնասիրել է սահմանադրական
հանրաքվեի քարոզչության, ինչպես նաեւ քվեարկության ընթացքում տեղի ունեցած
խախտումների մասին մամուլի բոլոր հրապարակումները: Գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողովի նախագահին, Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի նախագահին եւ այն բոլոր կուսակցությունների ղեկավարներին,
ովքեր հայտարարություններ են արել իրավախախտումների վերաբերյալ...
www.hra.am/arm/?page=issue&id=15600
BBC-ն խոսում է «Ա1+»-ի խնդրի մասին
20 Դեկտեմբեր 2005
«Հայաստանը սպասում է անկախ լրատվամիջոցների կառավարմանը». այս վերնագրով BBC-ն
ծավալուն հոդված է տպագրել երեք տարի առաջ եթերազրկված «Ա1+»հեռուստաընկերության
խնդրի շուրջ...
www.hra.am/arm/?page=issue&id=15604
Freedom House-ը հարցականի տակ է դնում Հայաստանում սահմանադրական հանրաքվեի
մասնակցության աստիճանը
20 Դեկտեմբեր 2005
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում
ազատության խնդիրները, մտահգություն է հայտնել Հայաստանում սահմանադրական հանրաքվեի
անցկացման վերեբերյալ եւ հարցականի տակ է դրել հանրաքվեի արդյուքները...
www.hra.am/arm/?page=issue&id=15598
Ուզո՞ւմ եք տեղեկանալ օրենքներին, այցելեք
www.arlis.am
18 Դեկտեմբեր 2005
Դեկտեմբերի 17–ից սկսել է գործել իրավական տեղեկատվության
բաղադրիչը` ARLIS-ը (Armenian legal information system), ինչը հնարավորություն կտա
ինտերնետի միջոցով, ընդ որում՝ անվճար ստանալ ցանկացած
իրավական ակտ:
www.hra.am/arm/?page=issue&id=15595
ՀՀ Օմբուդսմանը դիմել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանին
16 Դեկտեմբեր 2005
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է Վրաստանի
Ժողովրդական պաշտպան Սոզար Սոբարիին՝ Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների
կապակցությամբ...
www.hra.am/arm/?page=issue&id=15591
Բուզանդցիները հացադուլ են հայտարարել
15 Դեկտեմբեր 2005
Բուզանդ փողոցի 4 բնակչուհիներ՝ 56 ամյա Գոհար Մխիթարյանը, 51 ամյա Սուսաննա
Պողոսյանը, 33 ամյա Նունե Վարդունին եւ 52 ամյա Անահիտ Մելքոնյանը, հացադուլ են
հայտարարել:
www.hra.am/arm/?page=issue&id=15589
www.hra.am/arm/?page=issue&id=15596
www.hra.am/arm/?page=issue&id=15605
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստ Փարիզում
15 Դեկտեմբեր 2005
Հինգշաբթի օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը
Փարիզում քննարկելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հարցը...
www.hra.am/arm/?page=issue&id=15590
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Հունգարիայի օմբուդսմանին
14 Դեկտեմբեր 2005
Փետրվարի 15-ին Բուդապեշտում շարունակվելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի
սպանության գործով դատավարությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի
պառլամենտական օմբուդսման Բարնաբաս Լենկովիչին:
www.hra.am/arm/?page=issue&id=15583
Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ուժի մեջ
14 Դեկտեմբեր 2005
Դեկտեմբերի 14–ից պաշտոնապես ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի
կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը ստորագրել է նաեւ Հայաստանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15581
Լարիսա Ալավերդյանը մտահոգված է լրագրողների իրավունքների խախտման դեպքերի
կապակցությամբ
14 Դեկտեմբեր 2005
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը չորեքշաբթի օրը հանդես է
եկել հայտարարությամբ վերջին շրջանում հաճախակի դարձած զանգվածային լրատվամիջոցների
ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի կապակցությամբ:
www.hra.am/arm/?page=issue&id=15580
