ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
25-31 հունվարի 2006
Հայտարարություն Սահմանադրական բարեփոխման վերաբերյալ
31 Հունվար 2006
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և
պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովը հրապարակել է
կոշտ հայտարարություն ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ...
www.hra.am/arm/?page=issue&id=15684
Հայ երիտասարդները փոփոխություններ չեն ակնկալում Հայաստանի Եվրոմիությանն
անդամակցությունից
31 Հունվար 2006
Ազգային եւ եվրոպական ինքնությունների նմանություններն ու տարբերություններն են
ներկայացված Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում հունվարի 31-ին բացված
«Եվրոմիությունը եւ ես» ֆոտոցուցահնդեսում: Հայաստանում Բրիտանական խորհրդի
գրասենյակի եւ Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության նախաձեռնությամբ նույնանուն
ծրագրի շրջանակներում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսի նպատակն է
Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանից ընտրված 200 երիտասարդների կարծիքների եւ նրանց
լուսանկարների միջոցով ցույց տալ ազգային եւ եվրոպական մտածելակերպերի
առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները...
www.hra.am/arm/?page=issue&id=15685
Հայ լրագրողներն անվտանգության երաշխիքներ են ուզում
26 Հունվար 2006
«Խոսքի ազատությունն այսօր ամբողջ աշխարհում լավագույն օրեր չի ապրում: Կան
բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լրագրողական կազմակերպությունները պետք է աշխատեն
համարժեք պատասխան տալ», - «Լրագրողների իրավական պաշտպանություն եւ օրենսդրական
փոփոխության անհրաժեշտությունը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում ասաց
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` նշելով նաեւ, որ օրինակ ԱՊՀ
երկրներից Ուզբեկստանում, Ղազախստանում, Բելառուսում կիրառվում է են շատ կոնկրետ եւ
կոպիտ քայլեր խոսքի ազատությունը սահմանափակելու համար...
www.hra.am/arm/?page=issue&id=15677
Բուզանդի «վերջին մոհիկանները»
25 Հունվար 2006
Բուզանդ փողոցի 15 բակի ավերակներում դեռեւս բնակվում են երկու չվտարված ընտանիք:
Նրանք դեռ հրաժարվում են ստորագրել «Վիզկոն» ՍՊԸ-ի առաջարկած պայմանագիրը: Սակայն
սա դեռ չի նշանակում, որ մնացած բնակիչները ստորագրել են եւ հանգիստ ապրում են
իրենց «նոր» տներում: «Առաջարկում է տուն, առանց սեփականության իրավունքի: Այդ թղթի
տակ ստորագրել` նշանակում է քո մահապատժի տակ ստորագրել»,- կարծում է Բուզանդի 19
տան բնակչուհի Սուսաննա Պողոսյանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15671
