15-21 փետրվարի 2006

Հայաստանի նախագահն ընդունել է նոր օմբուդսմենին

20 Փետրվարի 2006

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու
իրավունքների նոր պաշտպան Արմեն Հարությունյանին:


www.hra.am/arm/?page=issue&id=15762

Հայաստանի օմբուդսմեն դարձավ իշխող կոալիցիայի թեկնածուն

17 Փետրվար 2006

Փետրվարի 17-ին  Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան դարձավ իշխող
կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ Հայաստանի
կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:


www.hra.am/arm/?page=issue&id=15756

Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը
դատապարտող բանաձեւ


17 Փետրվար 2006

Եվրախորհրդարանն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնում է Հին
Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը: Հունվարին եվրոպական հարեւանության
քաղաքականության մասին զեկույցում խորհրդանականները Ադրբեջանին կոչ արեցին վերջ

դնել Նախիջեւանի հարավում հայկական միջնադարյան տապանաքարերի եւ պատմական խաչքարերի
ավերմանը: Երեկ երեկոյան էլ ընդունվեց խնդրին վերաբերող առանձին բանաձեւ, որը, ըստ
Եվրոպայի հայկական ընկերակցության նախագահ Հիլդա Չոբոյանի, շատ ավելի խստորեն է
դատապարտում երեւույթը եւ Ադրբեջանին առաջադրում է հստակ պահանջներ...


www.hra.am/arm/?page=issue&id=15757

Բռնություններ բանակում. զինծառայողը հայտարարում է, որ զինակիցներն իրեն
բռնաբարել են


17 Փետրվար 2006

Հայկական բանակի զինծառայող Նարեկ Կարապետյանը (գործի բնույթից ելնելով, անունը
փոխած է) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում զինվորական
ծառայության ընթացքում զինակիցները և մի սպա բռնաբարել են իրեն...


www.hra.am/arm/?page=issue&id=15760

«Ազգ»-ի գլխավոր խմբագիրը Հայաստանյան մամուլի զարգացման հեռանկարներ չի
տեսնում


17 Փետրվար 2006

«Մամուլը եթե հետընթաց է էլ չի ապրել, գոնե դոփում է տեղում»: Մամուլի ազգային
ակումբում փետրվարի 17-ի հանդիպմանը այսպես գնահատեց հայաստանյան մամուլի վիճակը
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ընդգծելով, որ զարգացման
հեռանկարներ չի տեսնում: Ըստ նրա, տպագիր մամուլի զարգացմանը խոչընդոտող գլխավոր
պատճառը մամուլի տարածման համակարգի չկայանալն է, իսկ երկրորդն այն, որ թերթերը
նախնական մեծ կապիտալ ներդրումներ չեն անում իրենց զարգացման համար...


www.hra.am/arm/?page=issue&id=15765

Փաստաբան Վահե Գրիգորյանը ազատ է արձակվել

16 Փետրվար 2006

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով պաշտպանում է Բուզանդի փողոցից վտարված բնակիչների
շահերը եւկալանավորվել էր խարդախության մեղադրանքով, երեկվանից տանն է. փետրվարի
15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի
որոշումը, եւ 4 ամսվա ազատազրկումից հետո երեկոյան ընկերները դիմավորեցին Վահեին
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ...


www.hra.am/arm/?page=issue&id=15755



www.hra.am/arm/?page=issue&id=15750

Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ Հայաստանի մասին

15 Փետրվար 2006

Լրագրողների պաշտպանության կոմիտեյի (Committee to Protect Journalists)
դիտարկումների համաձայն, 2005 թվականի Հայաստանի ամենամեծ խնդիրը՝ 2002 թվականից
հեռուստաեթերից զրկված «Ա1+» -ի հերթական, թվով 10-րդ հայտի մերժումն էր: «Հակառակ
Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորների՝ Հայաստանի
կառավարությունը փետրվարին կրկին չարտոնեց հեռուստաընկերության հաղորդումների
հեռարձակումը», - փաստում է կոմիտեն...


www.hra.am/arm/?page=issue&id=15743