ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
6-12 սեպտեմբերի 2006
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը մտահոգված է լրագրողների դեմ կատարվող բռնարարքներով
12 Սեպտեմբեր 2006
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի
գրասենյակը, ըստ երեքշաբթի օրը տարածած հայտարարության, «խորապես մտահոգված է
Հայաստանում լրագրողների դեմ կատարվող բռնարարքների եւ սպառնալիքների վերջին
դեպքերով, որոնք խոչընդոտում են նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանն
ու սպառնում խոսքի ազատությանը»...
www.hra.am/arm/?page=issue&id=16111
Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
8 Սեպտեմբեր 2006
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր «Ժամանակ
Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման...
www.hra.am/arm/?page=issue&id=16109
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ոտնձգությունը լրագրողի հանդեպ
7 Սեպտեմբեր 2006
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խստորեն դատապարտում է
հերթական ոտնձգությունը մամուլի ներկայացուցչի հանդեպ», - ասված է հինգշաբթի օրը
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի
բաժնի տարածած հայտարարության մեջ: - «Սեպտեմբերի 6-ին «Իրավունք» թերթի խմբագիր
Հովհաննես Գալաջյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը մամուլի ազատության դեմ
ուղված դատապարտելի հերթական իրողությունն է»...
www.hra.am/arm/?page=issue&id=16103
Ծեծի է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիրը
6 Սեպտեմբեր 2006
Սեպտեմբերի 6–ի առավոտյան Երեւանի Կոմիտասի պողատայում իր տնից դուրս գալիս հարձակման է
ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը
www.hra.am/arm/?page=issue&id=16102
