20-26 սեպտեմբերի 2006

Երկու օրենք ազատությունն ու անկախությունը բացառելու համար

25 Սեպտեմբեր 2006

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում վաղը քննարկման են դրվելու լրատվական ոլորտը
կարգավորող միանգամից երկու օրենքի նախագծեր, որոնց մշակման ժամանակ որեւէ
քննարկում չի եղել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ոլորտի աշխատակիցները
նույնիսկ տեղյակ չեն օրենքների բովանդակությանը...


www.hra.am/arm/?page=issue&id=16136

Ազատությունը խեղդողները չեն պատժվում

25 Սեպտեմբեր 2006

«Կանաչ ճանապարհ է տրվել խոսքի ազատության խեղդման համար»,- այս կարծիքին է «Ինտերնյուս»
հ/կ իրավաբան Դավիթ Սանդուխչյանը՝ հենվելով իրենց կազմակերպության իրականացրած
հետազոտության արդյունքների վրա: Ըստ նրա, եթե նախորդ տարիներին կար լրագրողների
լռեցնելու մեկ փաստ՝ «Ա1+»-ի եթերազրկման օրինակը, ապա ներկայումս այդպիսի
օրինակները բազմաթիվ են...


www.hra.am/arm/?page=issue&id=16137

Կյանք` առանց ազատության հույսի

25 Սեպտեմբեր 2006

Հատուկ ռեպորտաժ` «Նուբարաշեն» բանտից...


www.hra.am/arm/?page=issue&id=16139

Երեւանում կայացավ տոնական զորահանդես

22 Սեպտեմբեր 2006

Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված զորահանդեսը անկախ
Հայաստանի թվով 4-րդ զորահանդեսն էր:

Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին մասնակցում էին երկրի
զինված ուժերի բոլոր զորատեսակները՝ բացի թրթուրավոր զրահատեխնիկայից: Մասնակցում
էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներ...


www.hra.am/arm/?page=issue&id=16133

Որոշում 2007. ամեն 10 հայաստանցիներից 6,2-ը փոփոխություններ է ուզում,
սակայն 10-ից միայն 1,5-ն է արդար ընտրությունները գերակայություն համարում

22 Սեպտեմբեր 2006

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած հարցման արդյունքների
համաձայն` հայաստանցիների մեծ մասը երկյուղում է, որ իշխանություններն իրեն սխալ
ուղղությամբ են տանում:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած և
հանրապետության ամբողջ տարածքում անցկացված հարցումը` Հայաստանի ընտրողների հարցման
ծրագիրը, օգոստոսին իրականացրել են Միջազգային հանրապետական ինստիտուտը, Գելափի
կազմակերպությունը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան:


Հարցումից պարզվել է, որ հայաստանցիների 62 տոկոսի կարծիքով` երկիրը սխալ
ուղղությամբ է շարժվում: Հակառակ կարծիքի է 31 տոկոսը: Հատկանշական է, որ եթե
փոփոխությունների կողմնակիցները երկու անգամ գերազանցում են երկրի վիճակից գոհ
հայաստանցիներին, հարցվածների միայն 15 տոկոսն է հավատում, որ փոփոխությունները
կարող են իրականացվել արդար ընտրությունների միջոցով:


www.hra.am/arm/?page=issue&id=16142