ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղը նոր նախագահի ընտրության նախաշեմին
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2007-8թթ. տեղի ունենալիք նախագահական
ընտրությունները երկու հանրապետություններում ստեղծել են աննախադեպ քաղաքական
իրավիճակ։ Նման իրավիճակ առաջին անգամ է ի հայտ գալիս, քանի որ նախկին նախագահները
լքել են իրենց պաշտոնները ոչ թե ժամկետը լրանալու պատճառով, այլ քաղաքական
հանգամանքներից ելնելով։ Այժմ, առաջին անգամ, նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու
Արկադի Ղուկասյանը, ըստ օրենքի, ինքնակամ պետք է հրաժարվեն նախագահի
հավակնություններից։
Այդ իրողությունը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքական վերնախավում։ Արդեն նկատելի
է, որ իշխանության գործադիր համակարգի կարկառուն անդամները չեն ցանկանում
նախագահների հեռանալու պատճառով հետեւել նրանց օրինակին: Ավելին, եթե Հայաստանի
նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հասկանալ է տվել, որ մտադիր չէ երրորդ անգամ
ընտրվել, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նման միանշանակ
հայտարարություններ դեռ չի անում։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդրի առանձնահատկությունը՝ Ղուկասյանի
նման պահվածքը շատերին անհասկանալի է թվում։ Թվում էր, թե հենց ԼՂՀ, որ սեփական
պետականության ժողովրդավարացումը դիտարկում է իբրև իր անկախության միջազգային
ճանաչման համոզիչ փաստարկներից մեկը, պետք է առաջինը հայտարարեր Արկադի Ղուկասյանի
երրորդ անգամ առաջադրվելու անկարելիության մասին։ Սակայն նախագահ Ղուկասյանը ոչ
միայն չի ցուցադրել հարցի նման ըմբռնում, այլ նաև ղարաբաղյան հասարակության համար
մեծ անվստահություն առաջացնող քաղաքականություն է վարում։
Առավել մեծ արձագանք է գտել ԼՂՀ Սահմանադրության շուտափույթ ընդունման նրա
նախաձեռնությունը։ Սահմանադրության ընդունման համար ինը տարի ոչինչ չարած նախագահի
այս նախաձեռնությունը կարրծիքներ է ստեղծել այն մասին, որ այս քայլը կատարվել է
երրորդ անգամ առաջադրվելու համար անհրաժեշտ օրինական հիմք ստեղծելու համար։ ԼՂՀ ոչ
իշխանական մամուլն այս հարցը բերել է հասարակության ուշադրության կենտրոն։ Առաջացել
է թեժ քննարկում, որտեղ արդեն երեք ամսից ավելի է գերիշխում են Ղուկասյանի
քաղաքականությանը հասցեագրված խիստ քննադատական կարծիքները։
Արկադի Ղուկասյանի նախագահության թեմայի ակտիվացման մղիչ ուժ է հանդիսացել հենց նրա
գրաված դիրքորոշումը։ Վերջին ժամանակներս, հանդիպման հրավիրելով ԼՂՀ և Հայաստանի
քաղաքական ու հասարակական գործիչներին, նա զինվել է՝ «թեկնածուի բացակայության»
պատճառով իր երրորդ անագամ ստիպված առաջադրվելու հնարավորության դրույթով։ Ընդ
որում, Ղուկասյանի փաստարկները վեր են հանում այն հանգամանքը, որ տվյալ
երկխոսությունները նպատակ են հետապնդում հաշտեցնել հասարակությանը ապագայի իր
ծրագրերի հետ։ Նախագահը ցանկանում է համոզել, որ «երրորդ անգամ առաջադրվելու
ցանկություն չունի, բայց կարող է ստիպված լինել դա անել»։ Բայց հասարակությունն
առավել անհանգստացած է Ղուկասյանի այն դրույթով, որը կոչված է հիմնավորել իր
նպատակները հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներով։ Նախագահին նույնիսկ մեղադրում
են այն բանում, որ նա կարող է ինքը նպաստել նման ֆորս-մաժորային իրավիճակների
ստեղծմանը:
Պետք է նշել, որ հասարակական բանավեճի մթնոլորտը ԼՂՀ-ում օրեցօր շիկանում է։
Բանավեճի մեջ են ներքաշվուն անգամ պետական պաշտոնյաները, որոնք հանդգնում են
քննադատել իշխանության իրենց կոլեգաներին: Որպես օրինակ կարող է ծառայել Արցախի
Պետական Համալսարանի դասախոս Դավիդ Կարաբեկյանի պատմությունը։ Այդ գործիչն օգոստոսի
սկզբին հանդես է եկել իշխող վարչակարգը մերկացնող ընդարձակ հոդվածով։ Դրա
արդյունքում ԼՂՀ ղեկավարության կողմից փորձեր են արվել ճնշումներ գործադրել
Կարաբեկյանի վրա։
Այսպիսով, իշխանությունը փոխելու գաղափարը սկսում է միավորել ինչպես ԼՂՀ
հասարակությանը, այնպես էլ որոշ պետպաշտոնյաներին: Նրանք մերժում են Ղուկասյանի՝
նախագահի թեկնածության երրորդ անգամ առաջադրվելու պլանները։
Իշխանություն-ընդդիմություն հորիզոնականով դիմադրության սխեման աստիճանաբար
չեզոքանում է. Ակտիվանում է հասարակական շարժումը։
Ներկայումս նկատելի է, որ ԼՂՀ հասարակությունը քննարկումներից անցնում է պրակտիկ
գործունեության, որը նպատակ ունի կասեցնել նախագահ Ղուկասյանի հասարակության կողմից
մերժելի ծրագրերը։ Դժգոհությունը վերածվել է կոնկրետ գործողությունների։ 2006թ.
օգօստոսի սկզբին երիտասարդական www.nnm.nk.am կայքը ապագա նախագահի թեկնածուների
թեմայով կազմակերպել է քննարկում։ Դիտարկվել են 21 հնարավոր թեկնածուներ, ինչի
արդյունքում նոր նախագահի ընտրության խնդիրը տեսանելի գծապատկեր է ընդունել և
առաջացրել հետաքրքրվածություն հասարակության մեջ։
2006 թ. օգօստոսի 28-ին «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ
նոր նախագահի թեկնածուների վերաբերյալ սոցհարցում է անցկացրել։ Ինքնին այդ ակցիան
ավելի շուտ զուտ քաղաքական բնույթ էր կրում։ Դա երևում է արդեն իսկ թեկնածուների
ցուցակի ընտրությունից, որտեղ հիմնականում տեղ են գտել Ղուկասյանի համակիր
պաշտոնյաները։ Նկատելի է նաև Ղուկասյանին՝ շատ գործող պաշտոնյաների ԼՂՀ հաջորդ
նախագահի պաշտոնին առաջադրվելու պատրաստականությամբ, նյարդայնացնելու ձգտումը։
Հասարակության սույն նախաձեռնությունը, ինչպես երևում է, լուրջ ազդեցություն է
ունեցել ԼՂՀ իշխանությունների վրա։ Արդեն սոցհարցման ժամանակ (սոցհարցումը սկսվել է
2006թ. օգոստոսի 22-ին) օգոստոսի 24 պետծառայողների էթիկայի հանձնաժողովի նորաթուխ
նախագահը Մուրադ Պետրոսյանը, իր հեղինակային հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ
«եթե Արկադի Ղուկասյանը կորդինալ բարեփոխումներ անի, ապա ժողովուրդն նրան կխնդրի
երրորդ անգամ նախագահի թեմնածու առաջադրվել»։ Այդ հայտարարությունը ղարաբաղյան
հասարակության շրջանակներում լուրջ անհանգստություն է առաջացրել։
Շատերը Մուրադ Պետրոսյանի հայտարարությունը ընդունել են իբրև Ղուկասյանի երրորդ
անգամ նախագահ ընտրվելու հայտ։ Ղարաբաղյան կայքերն ու թերթերը հրաժարվել են
հրատարակել Մուրադ Պետրոսյանի ելույթի տպագիր տարբերակը, իսկ հեղինակին մեղադրել են
Ղուկասյանին ծառայելու մեջ։ Օգոստոսի 29-ին «lragir.am» էլեկտրոնային կայքը հանդես
է եկել Մուրադ Պետրոսյանի խիստ քննադատությամբ՝ գնահատելով նրա գաղափարները, իբրև
վտանգավոր ղարաբաղյան պետականության համար։
Նման ճնշումը, որին ենթարկվել է ԼՂՀ-ում հարգված հասարակական գործիչ և հեղինակավոր
«Ինչ անել» թերթի հեղինակ-խմբագիրը, հավանաբար ստիպել է Ղուկասյանին զգուշանալ։
2006թ. օգոստոսի 31-ին «Ազատ Արցախ» թերթի էլեկտրոնային տարբերակին տրված
հարցազրույցում նա հատուկ անդրադարձել է «երրորդ ժամկետի» թեմային՝ նշելով, որ
երբեք չի հայտարարել նման մտադրությունների մասին։ Ըստ նրա խոսքերի «Երկրի գլխովոր
օրնեքը, որն է Սահմանադրությունը, ընդունվում է ոչ թե նախագահի, այլ ժողովրդի
կողմից։ Եվ իմ նախագահության ամբողջ ընթացքում ես մարդկանց առիթ չեմ տվել կասկածել
իմ վրա, ինչպես օրենքի պահպանման գլխավոր երաշխիքի... Սահմանադրությունը մեզ
անհրաժեշտ է։ Կարծում եմ՝ դրանում ոչ ոք չի կասկածում։ Ավելին, մենք մի քիչ
ուշացրել ենք դրա ընդունումը...
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես մինչ այժմ ոչ մի տեղ եւ երբեք չեմ հայտարարել երրորդ
ժամկետի համար առաջադրվելու իմ ցանկության մասին։ Սխալ եմ համարում, երբ ոմանք
պետության Հիմնական օրենքի ընդունումը դիտում են բացառապես երրորդ ժամկետի
հարթությունում։ Չէ՞ որ Սահմանադրությունը ոչ թե Ղուկասյանին է պետք, այլ այն
կենսականորեն անհրաժեշտ է ԼՂՀ-ին եւ նրա ժողովրդին, այդ թվում եւ միջազգային
ճանաչման տեսանկյունից։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ Սահմանադրությունը, նրա
ընդունման դեպքում, այդպիսի հնարավորություն կընձեռի ինձ, ապա մի ամբողջ շարք
հարցեր կծագեն, մասնավորապես. ես ինքս արդյոք կգնա՞մ դրան, եւ, ամենագլխավորը, դա
պե՞տք է արդյոք ժողովրդին։ Ամեն ինչից անկախ, մինչեւ իմ նախագահության վերջին օրը,
ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ մեր երկրի առջեւ կանգնած բազմաթիվ հիմնահարցեր
լուծելու համար։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր իմ ամեն մի նախաձեռնություն
կմեկնաբանեն որպես պոպուլիզմ, ժողովրդին դուր գալու փորձ։ Բայց նրանց պատճառով
մինչեւ ժամկետի վերջը ձեռքերը ծալած նստելն անթույլատրելի կլիներ»:
Պարզ է, որ Արկադի Ղուկասյանը հասկացել է հասարակության տրամադրվածության
լրջությունը։ Իր ելույթով նա ցանկացել է հանգստացնել կրքերը։ Բայց նկատելի է, որ դա
ոչ մի կերպ չի ազդում հասարակական կարծիքի վրա։ Կան տվյալներԼՂՀ ապագա նախագահի
թեկնածուների թեմային նվիրված հասարակական քննարկումներ նախաձեռնությունների մասին:։
Ընդ որում, նախապատվությունն արդեն տրվում է այն անձանց, որոնք նախագահ Ղուկասյանի
շրջապատից չեն։ Պարզ է, որ հասարակությունը սկսել է կողմնորոշվել ԼՂՀ հաջորդ
նախագահի ռեալ թեկնածուի հարցում։ Խոսքը գնում է տարբեր հասարակական օղակներում
անցկացվող սոցհարցումներին և դրանց հետևող կլոր սեղաններին։
Ավելին, ԼՂՀ իրավիճակը սկսել է անհանգստացնել նաև Երևանի որոշ հասարակական և
քաղաքական շրջանակներին։ Ծանոթ լինելով «եթե ժողովուրդը խնդրի» թեզիսի քաղաքական
իմաստին՝ այստեղի քաղաքական գործիչները նկատում են Արկադի Ղուկասյանի
գործողություններում ժողովրդին իր սեփական քաղաքական ծրագրերի հետ հաշտեցնելու
փորձեր։ Հասկանալի է, որ այդ փորձերն ընկալվում են իբրև սպառնալիք ԼՂՀ անվտանգ
ապագայի նկատմամբ։
Հայաստանի որոշ հայտնի քաղաքական գործիչներ, որոնք վերջին ժամանակներս հաճախ են
այցելում ԼՂՀ և հանդիպում Արկադի Ղուկասյանի հետ, լուրջ քննադատության են
արժանանում։ Նրանց վերագրվում են «գործարքներ» Ղուկասյանի հետ, նրա քաղաքական
ապագայի վերաբերյալ։ Բացի այդ, քննադատության են արժանանում Ղուկասյանի փորձերը կապ
հաստատել ակտիվություն ցուցաբերող պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանի հետ։ Պարզ
է, որ 2007 թ. ԼՂՀ-ում իշխանության օրինական փոփոխությունը ոչ միայն այլընտրանք
չունի հասարակության մեջ, այլ նաև դառնում է տարբեր ուժերի միավորման դրդապատճառ։
Պարզ է և այն, որ այդ խնդիրը լուծվելու է Հայաստանում սպասվող քաղաքական
փոփոխությունների կոնտքեստում:
