Փորձում են կարգավորել միայն երկու իրավունք

1995 թվականին ընդունված Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիներին արգելում էր
լինել այլ պետության քաղաքացի: 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո
նման արգելք չկա: Մնում է հարցը կարգավորել երկքաղաքացիության մասին օրենքով: 2007
թվականի փետրվարի 5-8 քառօրյաի օրակարգում էր «ՀՀ քաղաքացիության մասին», «Զինապարտության
մասին» օրենքներում եւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ
կառավարության նախաձեռնությունը, որով կարգավորում էին հնարավոր երկքաղաքացիների
իրավունքները: Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժեր էլ ընդունում էին, որ
նախագիծը կիսատ-պռատություն ունի, շատ հարցեր ոչ թե լուծված են այլ` լղոզված:

Ինչպես եւ կարելի էր ենթադրել հարցի կարեւորությունը չդարձավ խոչընդոտ որ նախագծի
վերաբերյալ քննարկումներ քաղաքականացնելու համար: Սա թերեւս պայմանավորված է գալիք
ընտրությունների սպասման բերած տրամադրություններով: Այս վարկածի օգտին է խոսում
նաեւ այն իրողությունը, որ երկքաղաքացիների բոլոր իրավունքներն ու
պարտականությունները սահմանող օրենք ընդունելուն փոխարեն, ՀՀ կառավարությունը
փորձում է ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններով լուծել որոշ հարցեր:
Սակայն շատ հարցեր մնում են լուծված եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող:

Օրինակ, համաձայն նախագծի երրորդ հոդվածի, Հայաuտանի Հանրապետության
քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք
ունի դիմել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար, եթե՝ ա)
oրենքով uահմանված կարգով, վերջին երեք տարին մշտապեu բնակվել է Հայաuտանի
Հանրապետությունում. բ) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ գ) ծանոթ է Հայաuտանի
Հանրապետության Uահմանադրությանը:

Իսկ առանց այս պահանջների պահպանման քաղաքացիություն կարող է ստանալ նա, ով «1)ամուuնացել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաuտանի
Հանրապետության քաղաքացի երեխա. 2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում
ունեցել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաuտանի
Հանրապետությունում եւ, որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար.3) ծագումով հայ է,
այսինքն ունի հայ նախնիներ»: Հստակ չէ, թե նախնի ասելով ինչ նկատի ունենալ. հայր,
մայր, պապ, տատ, թե ավելի խորը: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք Հայաստանում
ժողովրդագրական պակտերի փոփոխության մասին ահազանգերը, ապա ՀՀ քաղաքացոը հետ
ամուսնանալու ճանապարհով ՀՀ քաղաքացիություն շնորհելը չի բխում Հայաստանում
ապրողների իրավունքներից եւ շահերից:

Համաձայն նախագծի չորրրոդ հոդվածի երրորդ կետի. «Հայաստանի Հանրապետության
երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի
Հանրապետության քաղաքացի»: Այլ խոսքով Հայաստանի հանրապետության երկքաղաքացին
Հայաստանում չի կարող օտվվել օտարահպատակին համար միջազգային պայմանագրերով ու
փաստաթղթերով սահմանված իրավուքներից:

Կառավարությունն առաջարկում է ՀՀ ԱԺ պատգամավորներին եւ նախագահին արգելել
երկքաղաքացիություն: Սակայն արդեն ընտրված պատգամավորի կամ նախագահի հարցը բաց է ու
տեսականորեն չի բացառվում, որ միայն ՀՀ քաղաքացին դառնա պատգամավոր ու նոր միայն
այլ պետության քաղաքացի: Նախարարների համար երկքաղաքացիության արգելք սահմանված չէ.
կարող ենք ունենալ այլ պետության քաղաքացի նախարար:

Առանձնակի` «Զինապարտության մասին» օրենքւմ եւ Ընտրական օրենսգրքում
փոփոխություններվ կարգավորվում է երկքաղաքացիների զինապարտության եւ ընտրելու
իրավունքը: Մյուս իրավունքների եւ պարտականությունների համար ՀՀ քաղաքացիության
մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով, առաջարկվում է ամրագրել, ընդամենը
մեկ պարբերություն. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի
Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու
պատասխանատվություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի»: