Ընտրությունները, լեգիտիմությունը, երկրի իմիջը և Հայաստանի ապագայի շանսը

Այս հոդվածը ռուսերեն՝

Микаел Багдасарян

Выборы, легитимность, имидж
страны и шанс Армении на будущее


Նկատելի ոգևորությամբ Հայաստանի ԶԼՄ-ները փորձում են ակտիվացնել խորհրդարանական
ընտրությունների շուրջ քննարկումները: Հանապազօրյա հացը վաստակելու ցանկությունը
լիովին բացատրելի է: Ամեն տարի չէ, որ ստեղծվում է նման հնարավորություն և
ինքնաարտահայտվելու, և նյութապես ապահովվելու: Սակայն խոսքը դրա մասին չէ։

ԶԼՄ-ներում շահարկվող որոշակի քաղաքական ուժերի հակամարտության, տեղի ունենալիք «կատաղի»
քաղաքական պայքարի մասին թեման իրականում անհիմն է։

Քաղաքական ուժերի դասակարգումը Հայաստանում ամեն կերպ բաժանում են երկու մասի`
ֆավորիտներ (իշխանության ներկայացուցիչներ), և ընդդիմություն (ռևանշիստներ)։
Ձևականորեն դա այդպես էլ կա։ Բայց, ինչ-ինչ նոր քաղաքական ուժերի, մանավանդ նոր
քաղաքական գաղափարների մասին խոսելն անգամ, համենայն դեպս այս օրերին, ավելորդ է։

Եվ այսպես, որքանով է Հայաստանի համար ճակատագրական այն հարցը, թե ներկա քաղաքական
ուժերից որը կգա իշխանության։ Հարկ չկա քննարկել մասնավոր հարցեր` Հայաստանի
քաղաքական «շախմատային տախտակի» վրա առանձին անհատի դերը անհամեմատ փոքր է։ Երկրի
մարտավարական հարցերը չի կարող լուծել որևէ Ֆերզ` Թագուհի, կամ էլ որևէ զինվոր,
ինչպիսի կլանի էլ այն պատկանելիս լինի։ Համենայն դեպս, գոնե այն պատճառով, որ
իշխանության ձգտող այս կամ այն քաղաքական ուժերի հնարավորությունները բավական
սահմանափակ են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացնում
և դժվար թե հասարակության դատին ներկայացնի գոնե ինչ-որ ռացիոնալ, և որ ոչ պակաս
կարևոր է` իրական ծրագիր հասարակության և երկրի հրատապ խնդիրների լուծման
վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ այս նպատակն իրականում ոչ ոք էլ չի
հետապնդում։ Արդյունքում` քաղաքացիների մոտ ձևավորվում է կայանալիք քաղաքական
իրադարձության վերաբերյալ սեփական կարծիք, որը, հաճախ ունենում է բավական կոնկրետ,
սպառողական բնույթ։ Մի խոսքով`100%-ոց լեգիտիմության հազիվ թե հասնի կողմերից
յուրաքանչյուրը։

Ժողովրդավարական փոփոխությունների քողարկված ձգտումը, «սոցիալ-քաղաքական
կառուցվածքների փոխարինման» փորձերը չեն բերում մարդկանց մենտալիտետի և ներքին
տրամադրվածոության փոփոխության։ Քաղաքացիների համատարած անվստահությունը
իշխանությունների նկատմամբ, մասնավորապես ընտրությունների հետ կապված, բերել է
ինչպես հասարակության, այնպես էլ ամբողջ քաղաքական համակարգի որոշակի հետընթացի։

Սխալված չեմ լինի, եթե, ասեմ, որ այսօր քաղաքացիների մեծ մասը թերահավատորեն է
վերաբերվում նույնիսկ իշխանությունների իրավասությանը։ Իսկ իշխանության
կառույցներում տիրող կոռուպցիայի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կոռուպցիա և
իշխանություն հասկացությունները շատերի համար մեկ ամբողջություն են։

Իշխանության իմիջն իրենից ներկայացնում է սոցիալական հակասությունների արտահայտում`
պետության և հասարակության, իշխանության կառույցների և քաղաքացիների միջև։ Որքան
սուր են այդ հակասությունները, այնքան բացասական է իշխանության կերպարը։ Իսկ դա
երկրի իմիջի հարցում լուրջ թերացում է, որն իր մեջ ունի հսկայական ոչ կառուցողական
պոտենցիալ։ Այդ իսկ պատճառովՀայաստանի արտաքին իմիջը դեռ իր մեջ կրում է տոտալիտար
անցյալի ենթատեքստ, որը խոր հետք է թողել քաղաքացիների գիտակցության մեջ։

Հայաստանի իշխանության իմիջն ունի մի շարք յուրահատկություններ։ Դա առաջին հերթին
բացատրվում է նրանով, որ Հայաստանում եվրոպական կերպի քաղաքացիական հասարակություն
երբեք չի եղել։ Անկախության 15 տարիների ընթացքում իշխանությունները ճնշում էին
հասարակությանը։ Պետական իշխանության ներկայացուցիչները ունեին և ունեն լիակատար
առավելութուններ հասարակ քաղաքացիների համեմատ։ Ամենից վեր են դասվում «պետության»,
այսինքն իշխանավորների շահերը, որոնք ոչ միշտ են համընկնում հասարակության շահերի
հետ։ Իսկ սոցիալական կյանքի նոր ձևերը, որ առաջարկվում են ոչ իշխանությունների
կողմից` վճռականորեն մերժվում են։

Եթե իշխանությունն ու կոռուպցիան դարձել են զանգվածային մտածողության կարծրատիպ,
ապա հազիվ թե առանց երկարատև ջանքերի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն
համագործակցող, հավանական ներդնող երկրների, այլև սեփական հայրենակիցների
վերաբերմունքը։

Միայն այն իշխանությունը, որը պահպանում է իրավունքի նորմերը, կարող է ժողովրդի
կողմից լեգիտիմության հավակնել, որը միշտ պատրաստ կլինի սատար լինել նաև առանց
արտաքին ճնշման։ Նման իշխանությունը ստեղծում է իրավական իմաստով ուժեղ պետության
իմիջ, որը պայմանավորված է քաղաքացիների նկատմամբ պետական և հասարակական
ինստիտուտների քաղաքական լուրջ պատասխանատվությամբ։

Ժամանակակից աշխարհում առանձնանում են լեգիտիմ իշխանության հիմնական երկու տեսակ`
առաջինը հիմնված է քաղաքացիների ազատ կամքի արտահայտման, սահմանադրորեն գործող
բոլոր քաղաքական ուժերի հավասարության վրա, մյուսը, որ բնորոշ է ավտորիտար
ռեժիմներին`որոնք հիմնվում են կոնկրետ առաջնորդի, կուսակցության, կամ ուժային
կառույցների վրա։

Խակայն ինչպես ի հայտ է դառնում պատմության դասերից`տոտալիտար ռեժիմը վաղ թե ուշ
անկում է ապրում, դրանից հետո գալիս է երկարատև լճացում հասարակության
ժողովրդավարական վերափոխումների պահանջի հետագա ձևավորմամբ։

Իշխանության հերթափոխը բարդ, հակասական և երկարատև գործընթաց է։ Պատմության մեջ
այնպիսի թռիչքներ, ինչպես ասենք ֆեոդալական կարգերը ժողովրդավարական քաղաքական
համակարգի` չեն գրանցվել և ըստ էության հնարավոր չեն։

Եվ այսպես, ի՞նչ կստանա երկիրը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Կարելի է ենթադրել, որ «շախմատային տախտակի» վրա դիրքերն այս կամ այն կերպ
գործնականում կպահպանվեն: Որոշակի փոխատեղումներ, որոշ «ֆիգուրների» զոհաբերում և
վերջ։

Ինչ վերաբերում է ժողովրդավարական վերափոխումներին, ապա դրանք կկրեն մեծ մասամբ
մակերեսային-երևութական բնույթ։ Ավտորիտարիզմը հիմնավորապես ներդրված է հասարակական
կառուցվածքի խորքերում։ Այն արմատախիլ անելը լավագույն դեպքում միայն առաջարկվում և
ծրագրվում է միայն ապագա հեռանկարներում, որոնք ի դեպ կարող են անվերջ վերանայվել և
շտկվել։

Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ։ Դա
իհարկե բոլորովին էլ այդպես չի լինի։ Նորընտիր օրենսդրական իշխանությունը այս կամ
այն կերպ ստիպված կլինի անցկացնի որոշակի բարեփոխումներ, երկրի կյանքի բոլոր
ոլորտներում։ Այլ հարց է, թե որքան կբավականացնի իշխանությունների քաղաքական կամքը`
իրականացնել բարեփոխումները։ Եվ կարևորն է, որ բարեփոխումներն իրականացվեն ոչ թե
դրսի պարտադրումով, այլսեփական որոշմամբ։Էլ ավելի բարդ է բարեփոխումներն ավարտին
հասցնելը։ Համենայն դեպս այն պատճառով, որ ոչ մի երաշխիք չկա, թե նորընտիր
օրենսդրական իշխանություն ըստ էության չի դառնա «տարանցիկ»:

Այն, որ աշխարհը Մեծ Փոփոխությունների շեմին է` կարող է զգալ նույնիսկ քաղաքական
հարցերում անփորձ մարդը։ 2007-2008 տարին ոչ թե հերթական, այլ շատ կարևոր քաղաքական
տարեթիվ է։ Մեկը մյուսի ետևից ընտրություններ են սպասվում այնպիսի առաջատար
երկրներում, ինչպես Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Եվ սա ոչ թե բարձրաստիճան
պաշտոնյաների հերթափոխ չէ։ Որոշակի իմաստով նշանակալի կարող է լինել լինել թույլ
սեռի ներկայացուցիչների նախագահ դառնալու փաստը։ Սա բոլորովին էլ չի նշանակի
համաշխարհային կարգի գենդերային խնդիրների լուծում։ Սա էվոլյուցիոն նոր փուլ է
աշխարհում 21-րդ դարի նախաշեմին։

Արմատապես կարող է փոխվել քաղաքական վեկտորը, որը կմատնանշի նորարժեքներ և նոր
приоритеты։ Ամենայն հավանականությամբ կարևոր приоритет կդառնա Բնապահպանությունը
բոլոր իմաստներով։

Համաշխարհային քաղաքականությոնում տեղի ունենալիք փոփոխությունների ֆոնի վրա հաշվի
առնելով նախընտրական Հայաստանում քաղաքական ուժերի դիրքերը, այն հարցը, թե «ով է
իշխանության գլուխ կանգնելու Հայաստանում» այնքան էլ հրատապ չի հնչում։ Իմ կարծիքով
առավել հրատապ են հետևյալ հարցերը։ Առաջինը`առաջիկա երկու տարիներին Հայաստանի
համար շատ կարևոր է որոշել իր տեղը «արևի տակ» «Ուր» և «Ում հետ» պիտի գնա
Հայաստանը։ այս հարցը որոշակի իմաստով ուշացած է, բայց շանս դեռ կա։

«Հետաքրքրությունների վերադասվորման» կամ перестройки ընթացքում ուղղակի անհրաժեշտ
է ժամանակին և ռացիոնալ կերպով օգտագործել եղած շանսերը, իսկ սա մեր
հայրենակիցներից շատերը բավական լավ գիտեն։

Երկրորդ հարցը բնապահպանությունն է։ Ներքին ռեսուրսների, արտաքին և ներքին
քաղաքականության, պետության կադրային քաղաքականության հարցերի Բնապահպանությունը։

Եվ երրորդը`ստվերային էկոնոմիկայի լեգալացումը։ Այսինքն ավանդապես «անձեռնմխելիների»
կարգավիճակ ունեցած ֆինանսա-արդյունաբերական խմբերի և սոցիալական ինստիտուտների
դրամական հոսքերի թափանցիկությունը։

Ստվերային դրամագլուխների լեգալացումը համաշխարհային պրակտիկայում նորույթ չէ
Լեգալացումն անցկացվում է այնտեղ, որտեղ «կուտակվել է» ոչ լեգալ ունեցվածք
սեփականաշնորհման գործընթացի ոչ թափանցիկության արդյունքում և շուկայական
հարաբերությունների ստեղծման սկզբնական շրջանում համակարգի իրավական և
ադմինիստրատիվ բացթողումների արդյունքում։ Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ շատ
նահանգներ այսօրինակ ակցիաներ հաճախակի են անցկացնում։

Կա ևս մի «շանս»` «տրվել հոսանքին»։ Տվյալ դեպքում, անգործության վտանգը, կամ ամեն
ինչ եղած ձևով թողնելու ցանկությունը կարող է երկիրը տանել դեպի «անցյալ»։ եթե
մարդըինքը չի «ուղղորդում» գետակի ընթացքը, այն ինքն է ընտրում իր ճանապարհը, որը
ոչ միշտ է ցանկալի կամ հաճելի մարդու համար։