ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շահերի պաշտպանությունը իրավական պետության կայացման ճանապարհին
Կայացած իրավական պետություն` որպես այդպիսին գոյություն ունի տեսականորեն, իսկ
փաստացի` առկա է իրավական պետությանը հասնելու ջանքներ` տարբեր ուղղիներով: Ինչպես
մեր երկրի Սահմանադրության, այնպես էլ բազմաթիվ երկրների հիմնական իրավական ակտում
հանդիպում ենք հետևյալ դրույթին` «… այսինչ պետությունը իրավական պետություն է»:

Եթե մի պահ պատկերացնենք կայացած իրավական պետություն, ապա այդպիսի երկիրը կարող
ենք համեմատել Աստվածաշնչային «Դրախտին», որտեղ բացակայում են ցանկացած բացասական
դրսևորումներ, լինի դա զանցանք, հանցագործություն և այլն: Ժողովրդական խոսք կա.-
«լավից լավն էլ կա», այս դեպքում ստացվում է, որ այն դրականը, որ մենք ցանկանում
ենք ձեռք բերել, հարաբերական է, որը կախված է և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից:
Օբյեկտիվների դասին կարելի է հենց առաջինը պատկերացնել ժամանակը, սուբյեկտիվը` դա
մարդու անհատական էակ լինելն է,ասինքն` յուրաքանչյուրս ունենք յուրովի տեսք,
ֆիզիոլոգիա, մտածելակերպ: Բնականաբար այս պարագայում մենք պետք է փորձենք հասնել
դրականին: Ահա այդ հասնելու ընթացքն էլ բնորոշում է զարգացումը: Այստեղ է, որ մենք
պետք է մեր ուշադրությանը կենտրոնացնենք մի շատ կարևոր սկզբունքի վրա, այն է`
նորմավորվածությունը, կամ ժողովրդական խոսքով ասած.-»Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:
Ահա խոսքը այսպիսի իրավական պետության մասին է, որ մենք փորձում ենք ունենալ:
Այստեղ իր ուրույն տեղն ունի իրավագիտությունը, որպես առաջնային էլեմենտ իրավական
պետություն ստեղծելու ճանապարհին: Շատ ենք լսում հետևյալը.-»Այս երկրում ցածր է
ժողովրդի իրավագիտակցությունը կամ մակարդակը, դրա համար էլ այս վիճակին ենք»: Այն
ինչ-որ գալիս է ժողովրդից, իրավացի է: Մենք այսօր չունենք այն երկիրը, որը միշտ
ձգտում ենք, բայց ունենք հասարակություն, որը միշտ արտահայտում է իր դժգոհությունը:
Բազմիցս մենք մեղադրում ենք պետական այրերին, բայց ոչ մեզ: Ասում ենք որ այսինչը
կամ այնինչը վատ ղեկավար է, վատ նախարար է, վատ նախագահ է: Այո, միգուցե այդպես է,
բայց դրա նպաստողը առաջին հերթին մենք ենք, մենք չպետք է թույլ տանք այդպիսի
իրավաճիկակների: Այո, ես համաձայն եմ այն մտքին, որ դա շատ բարդ գործընթաց է: Բայց
ինչպես ասում են` առանց չարչարանքի, առանց բազիսի, հիմքերի ոչինչ չի կառուցվում,
իսկ այն ինչ կառուցվում է անիհմն կամ թույլ հիմքերի վրա, ապա դա շատ շուտ էլ
քանդվում է: Ահա այստեղից էլ ծնվում է շահերի պաշտպանության գաղափարը: Եթե մենք
փորձենք պաշտպանել թեկուզև ամենատարական մեր իրավունքները, ապա մենք կունենանք
համեմատաբար ավելի լավ պետություն, արդյունքում` ղեկավարներ: Սակայն ոչ միայն մենք
չենք փորձում պաշտպանել մեր իրավունքները, այլ ընդհակառակը` առաջինը հենց մենք ենք
ոտնահարում: Էլ ինչ ենք ուզում, ուզում ենք որ երկրից մանանա թափվի, և առանց որևէ
ջանք գործադրելու ունենանք այն ինչ ցանկանում ենք: Ահա այստեղ մենք պետք է փորձեքն
բարձրացնել մեր հասարակության իրավական մակարդակը. մարդիկ վերջապես պետք է դուրս
գան այդ ստրկային երևությներից: Բերեմ մի քանի օրինակ` քաղաքացին բարեխիղճ ձևով
վճարում է գազի խողովակների և այլ տեխնիկական միջոցերի համար նախատեսված սակագները,
որպեսզի գազ ունենա, մեկ էլ գազի հաշվիչ տեղադրողը լրացուցիչ գումար է պահանջում
«մաղարիչի տեսքով»: Մեր քաղաքացին էլ առանց որևէ դիմադրության վճարում է այդ
գումարը և հետո էլ ասում, որ իրեն խաբեցին, այդքան գումար ավել նստեց: Իսկ
մյուսներն էլ ասում են, որ նաել է ընտանիք պահում, պետք է վճարենք: Կամ անջատում են
հեռախոսագիծը մի քանի օրով, հետո «Մանտյորը» գալիս է իր հերթին գումար ուզում, որ
գիծը վերանորոգի: Ստացվում է որ մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այսպես վարվեն:
Շատ են ինձ ասում, եթե այդպես չանենք գազ չենք ունենա, հոսանք չենք ունենա և այլն:
Իսկ ինչու մասնագետին չեն ասում, չեն փորձում խաբել, և նմանատիպ շատ օրինակներ...
/Արմենթել. Կրթությույն/: Մենք պետք է հասկանանք մեկ բան` եթե մեզանից գումար են
ուզում անօրինական ձևով, ապա դա ոչ այլ ինչ է, քան քրեկան օրենսգրքով նախատեսված
հանցագործություն: Եթե մենք այդ գումարը տալիս ենք, ապա մենք նույնպես կատարում ենք
քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն: Ստացվում է որ հանցագործներին ոչ
թե սահմանված կարգով չենք պատժում, այլ հակառակը` մենք ենք կատարում նմանատիպ
հանցագործություն: Շատ դեպքերում մենք ենք առաջինը գումար «Զոռով» տալի, խեղճ
վերցնողին էլ դարձնում հանցագործ: Ահա սա է պատկերը, որ մենք ինքներս դժգոհում ենք:
Թեև միգուցե կոպիտ եմ հնչեցնում, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք պետք է մեր
միջից հանենք այդպիսի բացասական երևություները, հակառակ դեպքում` զարգացում չենք
ունենա և միշտ կդժգոհենք:
Իհարկե, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ նույնպես, բայց, այնուամենայնիվ պետք է
հասկանանք ամենակարևորը, որ ոչ ոք իրավունք չունի թելադրել իր կամքը մեզ կամ
հակառակը:
Նման դեպքերում մարդիկ պետք է գիտակցեն և պաշտպանեն իրենց իրավունքները, որը և
հավատացնում եմ, ավելի պարզ միջոց է իրավական պետություն ստեղծելու համար:
Վերը բերված օրինակում, եթե մենք “լեվի” գումար չտանք, այդ վերցնողները չեն աշխատի
նմանատիպ հիմնարկություններում, քանզի իրենց օրինական աշխատավարձը բավարար չէ,
հետևաբար իրենք էլ իրենց հերթին իրենց ձայնը կաբարձացնեն: Արդյունքում իրենց
աշխատավարձերը կաբարձրանան, քանի որ հակառակ դեպքում այդ հիմնարկությունները
ուղղակի չեն կարող շարունակել իրենց գործունեությունը, աշխատուժ չունենալու
պատճառով: Ահա այդ դրական երևույթը վիրուսի պես կտարածվի ողջ երկիրում և
արդյունքում կունանաք նորմալ իրավական պետություն:
Շատերը ասում են, որ մենք չգիտենք կամ անտեղյակ ենք մեր իրավունքների մասին:
Պատասխանը հետևյալն է` այդ իրավունքները որոնք ամրագրված են իրավական տեսության մեջ
ևս, եկել են ժողովրդից, դրանք վարքագծի կանոններ են, որոնք, ոչ թե պետք է սովորել,
իմանալ, այլ ուղղակի պաշտպանել: Ով չգիտի որ ոչ ոք իրավունք չունի իրեն խաբել, կամ
արժանապատվությունը պետք է հարգվի: Ահա այդ իրավուքները բնական են, ոչ թե
իրավագիտությունն է այն հնարել, այլ դա կա, եղել է և կլինի: Իրավագիտությունը
մշակում է իրավահարաբերությունների կարգավորման մեխանիզմներ, որոնք ավելի
կբարելավեն մարդու վիճակը:
Այ տեսեք, եթե քաղաքացին հիվանդանում է, անմիջապես դիմում է բժշկին, իսկ եթե
ոտնահարվում է իր իրավունքները, նա ոչինչ չի անում, արդյունքում ունենալով
հսկայածավալ նյութական ռեսուրսների կորուստ: Ինչից է դա, դա նրանից է, որ քաղաքացին
չի գիտակցում իր խախտված իրավուքների հետևանքը, որը նման է բումերանգին....:
Հիվանդանալու դեպքում նա անմիջապես իր վրա դա գիտակցում է, այդ իսկ պատճառով դիմում
է բժշկի:
Փաստաբանությունը իր ուրույն և հիմնական տեղը ունի մարդու իրավամակարդակի
բարձրացման, այդուհանդերձ իրավունքների և շահերի ներկայացման և պաշտպանության
գործընթացում: Եթե երկրում թույլ է փաստաբանությունը, ապա դա շատ բացասական է:
Փաստաբանությունը նույնպես իրավունքի առանձին ճյուղ է: Վերջերս լույս տեսավ մի
ձեռնարկ «Փաստաբանության հիմունքերը» ,..... Ենոք Ազարյանի հեղինակությամբ: Շատ
հետաքրքիր և օգտավետ է առաջին հերթին մեր, փաստաբաններիս համար, նաև բոլոր
իրավագետների համար: Գրքում հիշատակվում է, որ դեռևս մինչ պետության կայացումը,
մ.թ.ա փաստաբանությունը իր բովանդակությամբ մարդու ծագման պահից ի հայտ է եկել:
Այսպես օրինակ, մարդը պաշտպանվել է եղանակից, կենդանիների հարձակումից և այլ
երևույթներից իր նախընտրած միջոցներով, արդյունքում նպատակ հետապնդելով պահպանվել
իր կերպարի մեջ: Այ տեսեք, դա բնական դրսևորում է, եթե հարձակում կա, կա նաև
պաշտպանություն, եթե մրսում ես, ապա համապատասխանաբար փորձում ես տաք տեղ փնտրել:
Միաժամանակ այդ պաշտպանական մեխանիզմերը դրսևորվեցին ավելի քաղաքակիրթ և միևնույն
ժամանակ ձեռնտու ձևերով, որից շահում են գրեթե բոլորը:
Եկենք ապրենք արժանավայել ձևով, պաշտպանենք մեր շահերը և ապրենք սահմանադրորեն
ամրագրված իրավական պետության մեջ...:
