ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը նախընտրական շրջանի եւ ընտրաշրջանի վերաբերյալ
14 մայիս, 2007թ.
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ
կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում նախընտրական շրջանի և
ընտրաշրջանի կապակցությամբ: Այս ընտրությունները, և ազատ ու արդար ընտրություններ
անցկացնելու անհրաժեշտությունը, հատկապես կարևորվում էին հասարակության կողմից
փոփոխությունների ակնկալիքի համատեքստում: Կառավարությունը իր հերթին լիովին
գիտակցում էր, որ երկրի միջազգային վարկանիշը և հնարավորությունները մասնակցել
Եվրոպական հարևանության քաղաքականության և Հազարամյակների մարտահրավերների
ծրագրերին մեծապես վտանգված կլինեն` ևս մեկ` միջազգային չափանիշներին
անհամապատասխան ընտրությունների պարագայում: Այնուամենայնիվ, դա չկանգրեցրեց
իշխանություններին` նախընտրական տարվա ընթացքում ուժեղացնելու գերատեսչությունների
և վարչական ռեսուրսների ու դրանց անօրինական օգտագործման հանդեպ գոյույթյուն
ունեցող վերահսկողությունը:
Մենք մեր խոր մտահոգությունն ենք հայտնում լրատվամիջոցների ազատության և
լրատվամիջոցներից օգտվելու իրավունքի, հավաքների ազատության, մասնավոր կյանքի
գաղտնիության իրավունքի խախտումների, ընտրաշրջանից առաջ և դրա ընթացքում գործադրված
բռնությունների և սպանությունների կամ մահափորձերի, ինչպես նաև լայնատարած
կառուպցիայի և վարչական ռեսուրսի օգտագործման կապակցությամբ: Ընտրապայքարում
օգտագործվել են այնպիսի մեթոդներ և գործելակերպ, որոնք ձևավորում են վախի, կասկածի
և անձի վտանգվածության մթնոլորտ: Այս մտահոգությունը հիմնված է մեր դիտարկումների և
տարվա ընթացքում մեր կողմից իրականացրած մոնիտորինգային աշխատանքների վրա:
- Լրատվամիջոցների ազատություն/լրատվամիջոցներից օգտվելու իրավունք. չնայած որ
ընդդիմությունը ստացել է ընտրարշավի և դրան նախորդող մի քանի օրվա ընթացքում
լրատվամիջոցներից օգտվելու հնարավորություն, հայտնի փաստ է, որ դրանից առաջ նրանք
գրեթե զրկված էին եթերից: Իշխանությունների կողմից վերահսկվող Հանրային
հեռուստատեսությունը և լրատվական այլ ալիքներ համեմատաբար հավասարակշիռ կերպով
լուսաբանել են ընտրարշավը, այնուհանդերձ, ընտրարշավի մեկնարկից առաջ ընկած
ժամանակահատվածում լրատվամիջոցների կողմնապահ մոտեցմամբ, արդեն իսկ, մեծ վնաս էր
պատճառված: Մեզ` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտահոգում են
նաև հետևյալ կարևոր հիմնախնդիրները.
- Չնայած որ 2005 թ. սահմանադրական փոփոխություններն ընձեռել են ավելի
ներկայացուցչական և, ուստի, ավելի անկախ կարգավորող մարմին ունենալու
հնարավորություն, 2007թ. փետրվարին ընդունված օրենսդրական “բարեփոխումների”
հետևանքով, երաշխավորվել է կարգավորող մարմնի` մինչև 2011 թվականը նախագահի
հսկողության ներքո մնալը (նշենք, որ մինչ այդ արդեն կսպառվեն հեռուստալիցենզիաների
ժամկետները և կտրամադրվեն նորերը): - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, ում անվան հետ է
կապվում ընդդիմադիր միակ հեռուստաալիքի փակումը և 12 տենդերային մրցույթներում
Ա1+-ին լիցենզիայի տրամադրման շարունակական մերժումը, կրկին նշանակվել է նույն
պաշտոնին, ինչը վկայում է այն մասին, որ նրա կողմից տվյալ մարմինը ղեկավարելու
ընթացքում իրականացված և իրականացվելիք քաղաքականություններին “կանաչ լույս” է
տրվում: - Տարին “նշանավորվել” է լրագրողների դեմ բռնության դեպքերով: Օրինակ, Նարինե
Ավետիսյանի (“Լոռի” հեռուստակայանի գործադիր տնօրեն) ահաբեկումը, Գագիկ Շամշյանի (արտահաստիքային
լրագրող) ահաբեկումը, որին հաջորդել է նրա քրեական հետապնդումը, հարձակումը
Հովհաննես Գալաջյանի (“Իրավունք” թերթի գլխավոր խմբագիր) վրա և Արման Բաբաջանյանին
(“Ժամանակ Երևան” թերթի գլխավոր խմբագիր) անհիմն խիստ ազատազրկման դատապարտումը:
կուսակցությունների և քաղաքացիական հասարակության, օրինակ, “Ժառանգություն”,
“Օրինաց երկիր”, «Իմպիչմենթ« և այլ կուսակցությունների ցույցերի և հրապարակային
ժողովների արգելման բազմաթիվ դեպքերը Երևանում և հատկապես շրջաններում:
Անդամակցության ազատություն. կիրառվել է կուսակցություններին կամավոր
անդամակցելու իրավունքի ոտնահարում և հատկապես լայն տարածում է ունեցել նախընտրական
շրջանում, մասնավորապես պետական հաստատություններում և մարզային փոքր համայնքներում:
հետ կապեր ունեցող պաշտոնյաների սպանություններ կամ մահափորձեր, ինչպես նաև
համայնքային “հեղինակությունների” սպանություններ են տեղի ունեցել Հայաստանի տարբեր
շրջաններում: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել մայիսի 9-ի ընդդիմության երթի
մասնակիցներին` փորձելով վախ և քաոս սերմանել ցուցարարների շրջանում, չնայած այդ
փորձը մեծ մասամբ տապալվել է: Տարբեր պատրվակներով խուզարկություններ են անցկացվել
ընդդիմության ակտիվիստների բնակարաններում, և կալանավորվել են ընդդիմության
առաջնորդներ:
ժառանգված մեթոդ, այն է` մասնավոր զրույցի գաղտնալսում, սակայն այդ արարքը չի
դատապարտվել իշխանությունների կողմից և դրան չի հետևել քրեական գործի հարուցում:
Ավելին, նաև նշվել է Հանրապետության Նախագահի կողմից, որը համալսարանի ուսանողների
հետ հանդիպման ընթացքում դատողություններ է արել ձայնագրության վերաբերյալ` այդ
կերպ տեղիք տալով ընդդիմադիր առաջնորդի կերպարի վերաբերյալ որոշակի կարծիքի
ձևավորմանը:
ժամանակ, ինչպես նաև բուն ընտրության օրը Հայաստանում ինստիտուցիոնալիզացվել է, և
այս ընտրությունները բացառություն չդարձան: Կաշառումը տեղի է ունեցել
“բարեգործության” քողի ներքո, այսինքն, որոշակի քաղաքական կուսակցությունների
պատկանող, այսպես կոչված, “բարեգործական” կազմակերպությունների միջոցով բաժանվել են
գյուղատնտեսական ապրանքներ, պարարտանյութ, հեռուստացույցեր, ինչպես նաև ուղղակի
կաշառքի տեսքով: Կաշառք է առաջարկվել/տրվել նաև քվեարկողներին և հանձնաժողովների
անդամներին:
ռեսուրսների հանդեպ վերահսկման իրականացումը անհավասար պայմաններ է ստեղծել
քաղաքական կուսակցությունների համար: Ազատ և արդար ընտրություններ ապահովելու
կոչված կառույցները չկատարեցին իրենց պարտավորությունները: Պետական պաշտոնյաները,
ընտրարշավից առաջ և դրա ընթացքում, իրենց աշխատանքային ժամերին ակտիվորեն զբաղվել
են քարոզչությամբ: Իշխանությունների կողմից ճնշում է գործադրվել կառավարության,
ինչպես նաև պետական գերատեսչությունների աշխատակիցների վրա` կատարելու որոշակի
քաղաքական ընտրություն` այդպիսով ստեղծելով վախի և ահաբեկության մթնոլորտ: Նրանց
վրա ճնշում է գործադրվել նաև որոշ կուսակցությունների համար` քվեների որոշակի
քանակի ապահովման նպատակով: Իրավապահ մարմինները, իրենց համապատասխան
գործողություններով, օգտագործվել են որպես միջոց` նման մթնոլորտի ձևավորման համար:
Ընդդիմադիր կուսակցությունների հավաքների հաճախող շարքային քաղաքացիները ահաբեկվել
են տեղական իշխանությունների կողմից և դրա փոխարեն ստիպված են եղել մասնակցել
իշխանամետ կուսակցությունների հավաքներին: Չնայած ընտրացուցակների բարելավման
վերաբերյալ հայտարարությանը` բազմակի քվեարկության, ինչպես նաև երկրից բացակայող
ազգաբնակչության ձայների օգտագործման շատ դեպքեր են արձանագրվել:
Վերոհիշյալ փաստերից ելնելով` մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունները չեն
համապատասխանում ժողովրդավարության արժեքների և կիրառման մեր ընկալմանը: Այս ամենը
լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ընտրած ուղու
վերաբերյալ:
«Ասպարեզ« ժուռնալիստների ակումբ
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստան
Երևանի մամուլի ակումբ
Թրանսփերենսի ինտերնեյշնլ/Տարածաշրջանային զարգացման կենտրոն
«Թիմ« հետազոտությունների կենտրոն
Ժողովրդավարություն. քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոն
Իրավունքի և տեղեկատվության կենտրոն
«Ինտերնյուս» Մամուլի աջակցության ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի րասենյակ
Հոգեկան առողջության հիմնադրամ
Հոգևոր Հայաստան
Մամուլի բազմազանության ինստիտուտ
Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն
Տեղեկատվական իրավունքի և քաղաքականության կենտրոն
Քաղաքական և միջազգային հետազոտությունների միջազգային կենտրոն
Քաղաքացիական հետազոտությունների ազատ ամբիոն
