ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրագիր ՀՀ իշխանություններին
Մայիս 31 , 2007
2007թ. մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է
հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական
անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու
մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել
կալանքը:
Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է, անմիջականորեն կապված է
Արզումանյանի վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ եւ
կրում է պատվիրված բնույթ: Պարզորոշ երեւում է նրա նկատմամբ իրականացվող հետապնդման
քաղաքական ենթատեքստը: Նրա գործողություններում` անգամ ներկայացված մեղադրանքի
սահմաններում, հանցակազմը իսպառ բացակայում է:
Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է դիտարկել վերջին
տարիների հայաստանյան զարգացումների համատեքստում: Իրար հաջորդող հաշվեհարդարներն,
սպանություններն ու կրակոցները, շինծու մեղադրանքներով քաղաքական գործիչների
կալանավորումները, ժողովրդի նկատմամբ ընդգծված արհամարհանքը, քաղաքացու
արժանապատվության ու կյանքի նկատմամբ անպատիժ ոտնձգությունները մեր իրականության
անբաժանելի մասն են կազմում:
Կամայականությունների այս շղթան այսօր շարունակում է, առանց որեւէ հիմնավոր
մեղադրանքի անազատության մեջ է պահվում Ալեքսանդր Արզումանյանը:
Արզումանյանի ձերբակալման ու կալանավորման կապակցությամբ արդեն իսկ հայաստանյան ու
սփյուռքի տարբեր կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել դատապարտող
հայտարարություններով:
Միանալով նախկինում հնչած դատապարտող հայտարարություններին` կոչ ենք անում
շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին համախմբվել ի պաշտպանություն
Արզումանյանի:
Հայտարարում ենք, որ նա կալանավորված է իր քաղաքական գործունեության համար,
ճանաչում ենք նրան որպես քաղաքական բանտարկյալ եւ ՀՀ գործող իշխանություններից
պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը:
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ
Ստեփան Դեմիրճյան
«ՀԺԿ» նախագահ
Վազգեն Մանուկյան
ԱԺՄ կուսակցության նախագահ
Արարատ Զուրաբյան
ՀՀՇ վարչության նախագահ
Պետրոս Մակեյան
Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ
Միքայել Հայրապետյան
Պահպանողական կուսակցության նախագահ
Գառնիկ Մարգարյան
«Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ
Բաբկեն Արարքցյան
«Արմատ» հ/կ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ
Կարապետ Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ
Տիգրան Խզմալյան
ռեժիսոր
Երվանդ Մանարյան
դերասան
Դավիթ Սեդրակյան
ակադեմիկոս
Ռաֆայել Ղազարյան
ակադեմիկոս
Բագրատ Ասատրյան
ԵՊՀ դասախոս
Վիոլետա Գրիգորյան
բանաստեղծուհի
Մարինե Պետրոսյան
բանաստեղծուհի, հրապարակախոս
Նորայր Այվազյան
նկարիչ
Գիրգոր Խաչատրյան
նկարիչ
Վահան Իշխանյան
գրող, լրագրող
Տիգրան Պասկեւիչյան
բանաստեղծ, հրապարակախոս
Արամ Աբրահամյան
«Առավոտ» թերթի գլխ. խմբագիր
Նիկոլ Փաշինյան
«Հայկական Ժամանակ» թերթի գլխ. խմբագիր
Սաթիկ Սերյանյան
«168 Ժամ» թերթի գլխ. խմբագիր
Շողեր Մաթեւոսյան
«Չորրորդ Իշխանություն» թերթի գլխ. խմբագիր
Արմինե Օհանյան
«Ժամանակ Երեւան» թերթի պատասխանատու
Վասակ Դարբինյան
«Հայք» թերթի գլխ. խմբագիր
Հայկազ Ղահրիյան
«Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագիր
Էդիկ Բաղդասարյան
«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր
Լարիսա Ալավերդյան
իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուցմեն
Գայանե Մարկոսյան
իրավապաշտպան
Ամալյա Կոստանյան
«Տրանսպարենսի ինտերնեշնլ»-Հայաստան
Վարդան Հարությունյան
իրավապաշտպան
Ավետիք Իշխանյան
իրավապաշտպան
Արթուր Սաքունց
իրավապաշտպան
Արտակ Կիրակոսյան
իրավապաշտպան
Նատալյա Մարտիրոսյան
իրավապաշտպան
Լեւոն Զուրաբյան
քաղաքագետ
Աղասի Ենոքյան
քաղաքագետ
Սույն հանրագիրը բաց է ստորագրության համար:
Հանրագիրը առցանց (online) ստորագրելու համար այցելեք
այստեղ:
