ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա ամփոփում
9 - 15 փետրվարի
Լրագրողների պաշտպանության կոմիտեն փետրվարի 11-ին
հրապարակեց «Մամուլի վրա հարձակումների
մասին» 2008 թվականի զեկույցը, որի Հայաստանին վերաբերող բաժնում ասվում է, որ
փետրվարի 19-ի «վիճահարույց ընտրություններին նախորդող, ինչպես նաեւ հաջորդող
ժամանակաշրջանում լրագրողների վրա հարձակումների թիվն աճել է, իսկ լրատվամիջոցների
համար բնորոշ է դարձել ինքնագրաքննությունը»:
Փետրվարի 12-ին նշվեց Հրանտ Մաթեւոսյանի ծնդյան տարեդարձը։ Այս
առիթով Հետքը հրապարակեց մեծ գրողի
1990
թվականի հարցազրույցը։
Փետրվարի 12-ին
Երեւանի քրեական դատարանն կրկին հետաձգեց «7-ի գործով» դատավարությունը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ
նիստը երկու շաբաթով հետաձգելու մասին որոշում կայացրեց, քանի որ ընդդիմության
ակտիվիստները դատարանի դահլիճում ոտքի կանգնելուց հետո չէին ուզում նստել:
Նախագահը ստորագրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական
օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
օրենքերը ուժի մեջ
մտնելու մասին հրամանը։ Օրենքները ուժի մեջ կմտնեն 2009թ. մարտի 1-ից։
ներԵրեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը արգելել է մարտի 1-ին
հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայում:
Արգելվել է նաեւ հանրահավաքին հաջորդելիք երթի անցկացումը: Քաղաքապետարանի
ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ընդդիմությանն
առաջարկվել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող
տարածքում: Ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ
Զեյնալյանի, չնայած արգելքին,
միջոցառումը կանցկացվի Մատենադարանում, քանի որ քաղաքապետարանը
ընդդիմությանը ժամանակին չի տեղեկացրել արգելքի մասին:
Մարտիմեկյան իրադարձություններից գրեթե մեկ տարի անց Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս չի ստացել իր արտահերթ
զեկույցում բարձրացված հարցերի պատասխանները: «Ես կասեմ, որ այդ [Մարդու
իրավունքների պաշտպանի] արտահերթ զեկույցը այսօր էլ մնացել է ակտուալ: Ես, որպես
Մարդու իրավունքների պաշտպան, արել եմ առավելագույնը, ինչ որ կարող էի, եւ
արդյունքի չեմ հասել: Ինձ համար արդյունքի չհասնելը, պատասխան չստանալը, նույնպես
պատասխան է», -
հայտարարեց Արմեն Հարությունյանը:
Շարունակվեց
ՀՀ Քրօրի 300 եւ
225 հոդվածների փոփոխություններով զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի
աշխատանքը։
Տեղի ունեցավ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ
համագումարը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ
Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը, ՀՅԴ-ից` Հրանտ
Մարգարյանը, Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից` Արթուր
Բաղդասրայանը, Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգությունից»` Արմեն
Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը: Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց կուսակցության
նախագահի պաշտոնում։
