5–րդ գումարման խորհրդարանի ընտրության օրը

Այսօր ընտրություններին
նախորդող օրն է։ Ընտրական օրենսգիրքն արգելում է  որևէ քարոզչություն քվեարկության և դրան նախորդող
օրը։

Ինչպես ամբողջ քարոզարշավն,
այնպես էլ քվեարկության նախորդող օրը խախտումները շարունակվում են։ Քարոզարշավի ընթացքում  խախտումները բազմաթիվ էին. ամենաակնառուները՝ զենք
կրելով քարոզչություն իրականացնել, պետական միջոցների օգտագործում և այլն։

Այսօրվա խախտումներից
է թեկնածուների նկարներով պաստառներն ամենուր փակցված և տեղադրված լինելն է, ինչպես
նաև՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարունակվող թեկնածուների գովազդները
։

Մայիսի 5–ի տվյալներով՝  ՀՀ ընտրողների ռեգիստրում
գրանցված է
2.484.003 ընտրող։

Այս ընտրություններին առաջին անգամ էլեկտրոնային
քվեարկություն է իրականացվելու։ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում
դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի
անդամները՝ 238 հոգի
, կմասնակցեն ընտրությանն էլեկտրոնային
քվեարկությամբ։

Ազգային ժողովում իրենց ներկայությունն
ապահովելու համար պայքարում է
 8 կուսակցություն՝ Հայաստանի  հանրապետական, Հայ յեղափոխական դաշնակցություն,
Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական,«Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր»,
«Միավորված հայեր», «Ժառանգություն», և 1 դաշինք՝ Հայ ազգային կոնգրես։

Հայաստանի 41 ընտրատարածքներում
մեծամասնական ընտրակարգով առաջադրված է 137 թեկնածու
։ Յուրաքանչյուր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված
է 2–6 թեկնածու, միայն 2 ընտրատարածքում՝ թիվ 28 և թիվ 35, միանձնյա թեկնածուներ են
Գագիկ Ծառուկյանը և Սամվել Բալասանյան։

Ընտրություններին հետևելու է
ավելի քան 32 հազար դիտորդ. 647 միջազգային դիտորդներ
 և 31451՝ տեղական։

Ընտրությունների ընթացքին հետևելու
է  և ընտրախախտումները լուսաբանելու է նաև
«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը։

«Ընտրություններ 2012» իրավական
նախաձեռնության շրջանակում 
վաղը շարունակելու է գործել 080-080-804 թեժ
գիծը, իսկ ընտրատեղամասերում շրջելու են 30 իրավական շտապօգնության մեքենաները՝ փաստաբանի,
դիտորդի և լրագրողի կազմով։

Իրավական շտապօգնության մեքենաները
կշրջեն Երևանում և մերձակա քաղաքներում, Հրազդանում, Արարատում, Ապարանում, Իջևանում,
Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, Գորիսում և Կապանում։

Թեժ գծին ստացված ահազանգերի
և իրավական շտապօգնության արձանագրած խախտումների մասին տեղեկատվությանը կարող
եք հետևել մեր կայքում՝ վաղն ամբողջ օրվա ընթացքում։