ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեժ գծին ստացված ահազանգերի թիվը 19։20-ի դրությամբ 140 է. գրանցվել են արտառոց դեպքեր

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» շարունակում է իրավական
շտապ օգնության մեքենաներով շրջել ՀՀ բոլոր մարզերի ընտատարածքներում։ Ժամը 19։20-ի
դրությամբ 30 մեքենաները 350-ից ավելի այցելություններ են կատարել ընտրատեղամասեր։ Իսկ 080-080-804 թեժ գծին
ստացված ահազանգերը 140-ն են։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Գյումրիից հայտնում է, որ ՔՀԻ դիտորդը
34/04 ընտրատեղամասում ժամը 19։00-ի դրությամբ արձանագրել է, որ քվեատուփերը փակված
և կնքված չեն։
Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել
է թե՛ արձանագրություն կազմելուց, թե՛ խախտումը վերացնելուց։ Նա նաև հրաժարվել է ընդունել
դիտորդի գրավոր դիտարկումը, ինչը տեսանկարահանվել է ՔՀԻ դիտորդի և լրագրողի կոմից։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել
ոստիկանություն։
Մեկ այլ արտառոց դեպք է գրանցվել Աշոցքի 33/19 ընտրատեղամասում։
Քվեարկության ողջ ընթացքում ծրարները քվեատուփը գցելուց առաջ կնքվել են սխալ կնիքով։
ԿԸՀ կնքիների փոխարեն օգտագործվել են անհատական կնիքներ։ Այս փաստն արձանագրել և թեժ
գծին են հայտնել ՔՀԻ դիտորդները։
