ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններ 2013. Թեժ գծին ստացված ահազանգերի ամփոփում
ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, ժամը 08։00-ից 20։00–ն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի 080 080 804 թեժ գծին ստացվել է 54
ահազանգ, ևս 60-ից ավելի ահազանգ է ստացվել ՔՀԻ դիտորդների կողմից, ովքեր այցելել
են 350–ից ավելի ընտրատեղամասեր և տեղեկություններ են հաղորդել քվեարկության ընթացքի և գրանցված խախտումների մասին։
Ահազանգերը հիմնականում եղել են հետևյալ խախտումների վերաբերյալ.
–Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կողմից ուղղորդումներ,
–Կուտակումներ և դժվար վերահսկելի իրավիճակ ընտրատեղամասերում,
–Տարեցներին քվեախցիկում օգնելու դեպքեր՝ առանց պատշաճ գրանցվելու, նրանց կարծիքը հարցնելու և օգնելու անհրաժեշտությունը հիմնավորելու,
–Քվեախցիկում միաժամանակ երկու-երեք անձանց
ներկայություն,
–Բաց քվեարկության դեպքեր,
–Կրկնակի քվեարկության դեպքեր,
–Հանձնաժողովների նախագահների ժամանակավոր բացակայություն ընտրատեղամասից՝
տարբեր պատրվակներով,
–Մարդկանց մեքենաներով ընտրատեղամաս բերել–տանելու դեպքեր,
–Անհայտ մարդկանց կողմից «ցուցակագրման» և «ներկա–բացակա անելու» դեպքեր,
–Ինչ–որ թղթեր բաժանելու դեպքեր ընտրատեղամասի
մոտ (դիտորդների կարծիքով՝ անձնագրին փոխարինող 9-րդ ձև),
–Կողմնակի անձանց ներկայություն տեղամասում, ովքեր ուղղորդում են ընտրողներին,
–Կնիքների ցնդման և ջնջվելու մասին ահազանգեր,
–Ընտրողի քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր (հանձնաժողովի անդամները և
վստահված անձինք անթույլատրելի մոտ են գտնվել քվեախցիկին, ընտրողները բարձրաձայնել
են, թե ում են ընտրել, քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ),
–Օրենքով արգելված քարոզչություն (տեղամասի մոտ հնչել է «Դեպի ապահով Հայաստան»
երգը, Սերժ Սարգսյանի նկարը եղել է տեղամասում պատին փակցված),
Գրանցվել են նաև
արտառոց դեպքեր. ընտրողներից մեկը քվեաթերթիկի հետ միասին քվեատուփի մեջ է գցել վարորդական վկայականը։
Ընտրախախտումների և
ահազանգերի մասին մանրամասն՝ այստեղ։