ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ գրանցել է պատգամավորներին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում է կայացրել գրանցել խորհրդարանի ընտրությանը 5 տոկոսի արգելքը հաղթահարած կուսակցությունների համամասնական ցուցակով պատգամավորներին: Որոշմանը դեմ է եղել ԿԸՀ-ում Արդարություն դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նա առաջարկել է հարցը հանել օրակարգից, քանի որ Սահմանադրական դատարանը ներկայում քննում է խորհրդարանի ընտրության հետ կապված դիմում-բողոքները: Սակայն Ֆելիքս Խաչատրյանի առաջարկը մերժվել է, իսկ հանձնաժողովի մյուս բոլոր անդամները ստորագրել են համամասնական ցուցակով պատգամավորների գրանցման մասին արձանագրության տակ: Ըստ այդմ, խորհրդարանի 131 պատգամավորներն են` «Ժառանգության» ցուցակով` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը, Վարդան Խաչատրյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը: ՕԵԿ ցուցակով` Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Արտաշես Ավոյանը, Սերյոժա Աբրահամյանը, Խաչիկ Պետրոսյանը, Հովհաննես Մարգարյանը, Գուրգեն Սարգսյանը:
ՀՅԴ ցուցակով պատգամավոր են դարձել Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Ալվարդ Պետրոսյանը, Արտյուշա Շահբազյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Աղաբեկյանը, Ռուզաննա Առաքելյանը, Արայիկ Գրիգորյանը, Աշոտ Ափոյանը, Կարեն Վարդանյանը, Հրայր Կարապետյանը, Արամայիս Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Գագիկ Գեւորգյանը: Բարգավաճ Հայաստանի ցուցակով խորհրդարանում են հայտնվել Գոհարիկ Ենոքյանը, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը, Մխիթար Մնացականյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արամ Սաֆարյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Ավետ Ադոնցը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլոյանը, Վահե Հովհաննիսյանը, Վահագն Մուխսուդյանը, Արշակ Մխիթարյանը, Արմեն Աբրահամյանը, Հարություն Ղարագյոզյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արսեն Ավագյանը:
Իսկ խորհրդարանի մեծամասնությունն իրենց ներկայությամբ, ՀՀԿ ցուցակի շնորհիվ զարդարելու են Տիգրան Թորոսյանը, Կարեն Կարապետյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Հարությունյանը, Վարդան Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սամվել Նիկոյանը, Վոլոդյա Բադալյանը, Համլետ Հարությունյանը, Գագիկ Աբրահամյանը, Արեգ Ղուկասյանը, Աշոտ Արսենյանը, Մանվել Բադեյանը, Նահապետ Գեւորգյանը, Արմեն Մխիթարյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Մկրտիչ Մինասյանը, Առաքել Մովսիսյանը, Մարտին Սարգսյանը, Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Սպարտակ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Կարեն Ավագյանը, Հայկ Սանոսյանը, Միշա Ստեփանյանը, Վազգեն Կարախանյանը, Արտյոմ Ղուկասյանը, Արման Սահակյանը, Վլադիմիր Բադալյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Դանիելյանը, Ալեքսան Պետրոսյանը, Մելիք Գասպարյանը:
