Ուզում է հանդիպել օմբուդսմենին

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը շարունակում է 7 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ, կիրակի օրը տեղեկացրել է կալանավորված պատգամավորի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը:

Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է հետընտրական զարգացումների առնչությամբ, գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքը անհիմն է, եւ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, ասել է փաստաբանը:
Անցած շաբաթ պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Հակոբ Հակոբյանը գտնվում է <Երեւան-Կենտրոն> քրեակատարողական հիմնարկում: