FIDH նախագահը հանդիպեց Արշալույս Հակոբյանի հետ

Այսօր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ տիկին Բելասենը իր գործընկերների հետ այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող Արշալույս Հակոբյանին։

Հիշեցնենք, որ FIDH - ը Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) եւ  մի շարք հայկական իրավապաշտպան կազմակերպությունների հետ հունիսի 12-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում իրենց խորը  մտահոգությունը հայտնեցին  իրավապաշտպանի նկատմամբ անօրինական ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու կապակցությամբ։ 

Նախորդ օրը, երբ պատվիրակությունը պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել հայաստանյան իշխանութունների ներկայացուցիչների հետ, հնչեցրել են նաև իրավապաշտպանի կալանքի տակ գտնվելու հարցը։