Կոչ են անում փոխել Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը

««Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի
1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին և անմիջապես ձերբակալվեց։ Դատարանը հաշվի չառավ այն, որ մարտի 1-ի գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել և նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչև հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին։ Դատարանը հաշվի չառավ նաև, որ իշխանությունը համաներում հայտարարելով, փաստորեն, քաղաքական կամք է դրսևորել' ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին և անցել պայքարի քաղաքական մեթոդների։ Սակայն մենք' լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, չենք կարող համաձայնել այն խտրական մոտեցման հետ, որը դրսևորվում է մեր գործընկերոջ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ձեռնպահ մնալով նրա քաղաքական գործունեության մանրակրկիտ վերլուծությունից, մենք իշխանություններին կոչ ենք անում փոխել Փաշինյանի խափանման միջոցը և առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում։ Մենք պատրաստ ենք այդ հարցում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր։ Խափանման միջոցի փոփոխության պարագայում իշխանության բարի կամքի դրսեւորումը կդիտարկվի որպես հարգանք ընդհանրապես ազատ խոսքի եւ մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»։

Ստորոգրել են՝

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ- Երեւանի մամուլի ակումբի նախագահ
ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ -«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ» նախագահ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- « ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ » փորձագետ
ՇՈՂԵՐ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ- «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ - «ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ- «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ -«ՀԱՅՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -«ԿԱՊԻՏԱԼ» բիզնես օրաթերթի գլխավոր խմբագիր
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ- «ՏԱՐԵԳԻՐ» թերթի գլխավոր խմբագիր
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ- «LRAGIR. am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ - «ՄԵԼՏԵՔՍ» ընկերության նախագահ, «Ա1+»
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- «ԱՆԱԼԻՏԻԿՈՆ» ամսագրի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ -«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ » Հ/Կ նախագահ, «HETQ» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ- «TERT. am» լրատվական կայքի համակարգող
ԱՐՄԵՆԻԿԱ ԿԻՎԻՐՅԱՆ- «NEWS. am» լրատվական գործակալության խմբագիր
ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ- «90 րոպե» սպորտային թերթի գլխավոր խմբագիր
ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆՅԱՆ -«AYSOR. am» լրատվական կայքի խմբագիր
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ- Գյումրիի «ԱՍՊԱՐԵԶ» ակումբի նախագահ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ- «Что делать?» թերթի խմբագիր, ԼՂՀ
ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆ- «ARMENIA TODAY» կայքի համակարգող
ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ - «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբի նախագահ
ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ -«ՈւՐԲԱԹ» ակումբի նախագահ, «REPORT. am» կայքի խմբագիր
ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ- լրագրող
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆԱՆԴՅԱՆ- «ՀԱՅԱՑՔ» մամուլի ակումբի նախագահ

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ - hra.am կայքէջի խմբագիր