Բռնությունների են ենթարկվել երթի մասնակիցները

Երեւանում ոստիկանությունը կրկին բռնություն է գործադրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ: ՀԱԿ-ի երեկվա երթը նվիրված էր և ընթանում էր «Ընդդեմ 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների» կարգախոսով:

Ժամը 18-ի սահմաններում, երբ երթն արդեն ավարտվելիս է եղել Կորյուն փողոցում, ՀԱԿ-ի գրասենյակի մոտ երթի մասնակիցների վրա են հարձակվել ոստիկանության կարմիրբերետավորներն ու դաժան ծեծի ենթարկել երիտասարդ ակտիվիստներին:

Ոստիկանները ձերբակալել եւ ոստիկանության բաժին են տեղափոխել ընդդիմության վեց ակտիվիստների՝ Արեգ Գեւորգյանին, անչափահաս Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վահագն Գեւորգյանին, Վարագ Նահապետյանին եւ Տիգրան Առաքելյանին՝ նրանց դաժան ծեծի ենթարկելով ոստիկանական մեքենաների մեջ:

Երեկ տեղի ունեցած երթի ընթացքում բռնության թիրախ են դարձել նաև 2008-ի հետընտրական իրադարձությունների արդյունքում զոհվածների մայրերը, ովքեր ի նշան բողոքի մասնակցել են երեկվա երթին՝ ձեռքներին պահած իրենց որդիների լուսանկարները։