Գործը քննվեց արագացված կարգով

Մարտի 23-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը արագացված դատական կարգով քննեց «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման։ Վերջինս առանց կողմերին լսելու նշանակեց դատավճռի հրապարակման օրը' մարտի 24-ը:

Ըստ հայցադիմումը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի, կատարվածը աբսուրդ է, որովհետև արագացված ընթացակարգով գործը կարող է քննվել միայն այն դեպքում, եթե գործի հանգամանքները պարզելու անհրաժեշտություն չկա հայցը կամ ակնհայտ հիմնավոր է կամ անհիմն, այսինքն' առանց կողմերին լսելու կարող է գալ հետևությունների: