FIDH ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵԻ ԱՊՐԻԼԻ 2-Ը

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» վերնագրված ֆորումը տեղի կունենա Երևանում 2010թ. ապրիլի 6-8-ը։

Հաշվի առնելով լրագրողների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, ուսանողների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև զանազան անհատ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ - Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» վերնագրված ֆորումի նկատմամբ, մեկ անգամ ևս հաղորդում ենք՝

  • - այն տեղի կունենա Երևանում 2010թ. ապրիլի 6-8-ը, դրան կհաջորդի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը,

  • - FIDH համագումարի մասնակիցներ են միայն Ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների պատվիրակները 105 երկիրներից:

  • -Ֆորումը բաց է մասնակցության համար։Մասնակիցների քանակը կարող է սահմանափակվել դահլիճների տեխնիկական հնարավորություններով (նստատեղեր, թարգմանչական սարքեր), չնայած նրան, որ կազմակերպիչները վարձակալել են քաղաքի ամենամեծ դահլիճները և հատուկ թարգմանչական սարքեր Ուկրաինայից)։ Ֆորումին մասնակցելու համար նախապատվությունը կտրվի իրավապաշտպաններին և իրավաբաններին։

Խնդրում ենք լրացնել գրանցման ձևը, նշելով այն նիստերը, որոնց ցանկանում եք մասնակցել։ Լրացրած ձևը խնդրում ենք ուղարկեք forum@csi.am հասցեով մինչև ապրիլի 2-ը։ Մասնակիցները կստանան հարվիրատոմսեր ՔՀԻ գրասենյակից հետևյալ հասցեով՝

Երևան 0025
Այգեստան 11փ. 43 տուն
հեռ. 574317

Ֆորումի ծրագիրը կարելի է գտնել հետևյալ հասցեով.
www.new.csi.am/sites/default/files/upload/AgendaFIDH.pdf

2003թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադի, Միջազգային քրեական դատարանի դատավոր Լուիզ Մորենո Օկամպո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ֆրանսուազ Տուլկեն՝ ահա հեղինակավոր ազգային և միջազգային փորձագետներից մի քանիսը, որոնք մասնակցելու են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ֆորումին։ Ֆորումին նաև մասնակցելու են FIDH-ի 155 անդամ կազմակերպությունների իրավապաշտպանները։ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» վերնագրված այս ֆորումը տեղի կունենա Երևանում (Հայաստանի Հանրապետություն) 2010թ. ապրիլի 6-8-ը։

«Այս ֆորումը յուրահատուկ հնարավորություն կընձեռի բանավեճերի, փորձի փոխանակման, ինչպես նաև անպատժելիության դեմ պայքարի, մարդու իրավունքների խախտումների զոհերի և խիստ ծանր հանցագործությունների վերաբերյալ վերլուծությունների համար»,- ասում է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը։ «Ֆորումը, այս խնդրի շուրջ հավաքելով այսքան մեծ քանակությամբ մասնակիցների՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության նախօրեին, ավելի խորհրդանշական բնույթ է կրում մեզ համար, մասնավորապես Թուրքիայի և Հայաստանի երկխոսության համատեքստում», - շարունակում է նա։

Այս Ֆորումը, որը կազմակերպվել է Հայաստանում FIDH-ի անդամ հանդիսացող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ի հետ համատեղ, FIDH-ի 37-րդ համագումարի շրջանակներում, հնարավորություն կստեղծի քննարկելու մարդու իրավունքների խախտումների զոհերի տարբեր հնարավոր պաշտպանության միջոցները ճշմարտության, արդարադատության և փոխհատուցման համար իրենց պայքարի ընթացքում՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակում։ Անդրադարձ կկատարվի նաև միջազգային հանցագործությունների կանխարգելմանը՝ բոլոր մայրցամաքներից մասնակցող հկ-ների միջև փորձի փոխանակման միջոցով։

FIDH-ի 37-րդ համագումարը հարգանքի տուրք է մատուցում 2009թ. հուլիսի 15-ին սպանված ռուս իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովայի հիշատակին։