ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է վճիռը
Մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է ամբողջությամբ բեկանել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի նախկին հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի դեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերին կայացրած վճիռը։ Ըստ այդմ, վճռվել էր, որ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ն «Գինդ» տպարանին պետք է վճարի 2 մլն 673 հազար դրամ։
«Օգոստոսը» վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Երեկ կայացրած վճռով հայցը նորից պիտի քննվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ տպարանի և օրաթերթի միջև ծագած ֆինանսական վեճը ծագել էր այն պատճառով, որ «Գինդ» տպարանը՝ առանց «ՉԻ» թերթի հետ համաձայնեցնելու, 5 դրամով թանկացրել էր թերթի պտպագրության սակագինը։
«Գինդը» Վերաքննիչ դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
