ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոչ Հայաստանին և Թուրքիային
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի բանաձև
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարը' իր տուրքը մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ողջունում է Հայաստանում և Թուրքիայում իր անդամ կազմակերպությունների (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (CSI, Հայաստան), Մարդու իրավունքների ընկերակցություն (IHD, Թուրքիա) և Մարդու իրավունքների Թուրքիայի հիմնադրամ (HRFT, Թուրքիա)) ջանքերը և իր լիակատար աջակցությունն է հայտնում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի համատեքստում ընդունված համատեղ հայրարարությանը, մասնավորապես' հայտարարության մեջ նշված գործողությունների հեռանկարներին:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Հայաստանի և Թուրքիայի անդամ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը
Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում և Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման և բարի դրացիական հարաբերությունների գրավականն է և նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:
Կոչ ենք անում Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և հասարակություններին համատեղել ջանքերը և ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում' ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաև հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին:
Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապպահովելու նպատակով հայցում ենք խոսքր ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությանը, մասնավորապես' հայ-թուրքական եկրխոսությանը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից:
Հորդորում ենք Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապես իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց Ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:
Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարատև խաղաղություն հաստետելու և ապագայում փոխադարձ թշնամանք կանխելու նպատակով կոչ ենք անում երկու պետությունների կարավարություններին վավերացնել և կատարել Հռոմի' Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
Երկու հասարակությունների միջև կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում եկրու պետություններին իրականացնել ներառական քաղաքականություն և հրաժարվել սահնապափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:
Կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակություններին խթանել հավասար և արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում' մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման և հանրային կյանքի այլ ոլորտներում:
