Մարդու իրավունքների պաշտպաններ. ՄԱԿ զեկուցողը կժամանի Հայաստան

Հունիսի 14-18-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան կիրականացնի իր առաջին առաքելությունը Հայաստանում:

Սա կլինի նաև 2000թ. ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դեսպանի առաջինը այցը:

«Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի վերջին ակնարկը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի մասին լավ հնարավորություն է տալիս քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանների մանդատների առաջարկությունները և գնահատելու Կառավարության այն մեխանիզմները, որոնք արդեն նպատակ ունի ապագայում կիրառել», - այցից առաջ ասել է անկախ փորձագետը:

«Առաքելության նպատակն է անձամբ, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով գնահատել երկրում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը և նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց», - ավելացրել է տկն. Սեկագգյան, ով Հայաստան է այցելում կառավարության հրավերով:

Առաջնային տեղեկատվություն հավաքելու համար հատուկ զեկուցողը կհանդիպի պետական պաշտոնյաների, օրենսդրական և դատական ճյուղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության լայն շրջանի և մամուլի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դիվանագիտական կորպուսի հետ:

Հայաստան հատուկ զեկուցողի այցը եզրափակող մամլո ասուլիսը տեղի կունենա Երևանում հունիսի 18-ին:

2011թ. Մարդու իրավունքների խորհրդին կներկայացվի վերջնական զեկույց:

Ի դեպ' Մարգարետ Սեկագգյան դատավոր է Ուգունդայում:

A1+