ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ.Դելեյանի որոշմամբ 12.06.2010թ. կարճվել է Սարիբեկ Սուքիասյանի և Արտաշես Ստեփանյանի կողմից «Բյուրեղ» ՍՊԸ նախկին բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը:
Կայացված որոշման համաձայն «Հայէկոնոմբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի և ՙՆարեկ՚ ՍՊԸ տնօրեն Արտաշես Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Արտաշես Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նույն' հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը):
Նույն որոշման համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը) քրեական գործի վարույթը կարճվել է' հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
A1+
