Նորություններ

Որո՞նք են ձերբակալված եւ կալանավորված անձանց պարտականությունները եւ նրանց վարքի թույլատրելի սահմանները:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է դրսեւորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու՝ օրենքով եւ ներքին կանոնակարգով սահմանված կարգն ու պայմանները, կատարել վարչակազմի օրինական պահանջները...
Ձերբակալված կամ կալանավորված անձին կարո՞ղ են հրամայել, որ նա կատարի ուրիշներին վնասող գործողություններ:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է չկատարել սեփական կամ այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ:
Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են պահվում նախնական կալանքի վերցված անձինք:
Նախնական կալանքի վերցված անձինք պահվում են նախնական կալանքի վայրերում, որոնք անվանվում են քրեակատարողական հիմնարկներ եւ գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ:
Ի՞նչ ժամկետներով են պահվում նախնական կալանքի վերցված անձինք:
Կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել այն մեղադրյալի նկատմամբ, որին վերագրվող հանցանքի համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ 1 տարուց ավելի ժամանակով, մնացած դեպքերում պետք է ընտրվեն խափանման այլ միջոցներ...
Ո՞ր մարմնի կողմից են կիրառվում խափանման միջոցները:
Նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: Եթե քրեական գործը դատարանի վարույթում է, այն կարող է կիրառվել նաեւ դատարանի նախաձեռնությամբ:
Ինչպիսի՞ իրավական ակտերով է կարգավորվում կալանավայրերում անձանց պահելը:
Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսգրքին եւ քրեական դատավարության օրենսգրքին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ...