NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մանկապարտեզի շենքը չեն քանդելու

Երևանի քաղաքապետարանը www.hra.am-ի գրավոր հարցմանը պատասխանել է՝ հավաստիացնելով, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող թիվ 26 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը չի քանդվի այնքան ժամանակ, մինչև չկառուցվի նորը:
Քաղաքապետարանից նշել են, որ ոչ մի մասնավոր ընկերության շենքը չեն հանձնել:
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը ծնողական ժողով էր կազմակերպել և հայտնել, որ շենքը պատրաստվում են քանդել նոր շենք կառուցելու նպատակով, ինչն էլ առաջացրել էր ծնողների զայրույթը:
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս տարի Երևան քաղաքի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրվել է ջեռուցման համակարգ, 7-ում՝ ընդլայնվել և հզորացվել է ջեռուցման համակարգը։ Վերանորոգվել է 4 հաստատության տանիք, 3-ի՝ սանհանգույցը։ Նախադպրոցական ուսումնական 8 հաստատությունների շենքերը հիմնանորոգվել են։
Աղբյուրը՝ www.hra.am
