«Երկիր մեդիա»-ն և «Կենտրոն»–ը պատասխանատվության չենթարկվեցին

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
մայիսի 18-ին կայացած նիստում կարճեց «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների
դեմ բացված վարչական վարույթը:

ՀՌԱՀ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով՝
այս հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները, նախընտրական քարոզչությունը
լուսաբանելիս, հավասար պայմաններ չեն ապահովել բոլոր կուսակցությունների և կուսակցությունների
դաշինքների համար՝ խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի պահանջները:

Մասնավորապես, «Կենտրոն» հեռուստաընկերության
«Էպիկենտրոն» լրատվական հաղորդումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը լուսաբանել
է 1273 րոպե, իսկ մյուս քաղաքական ուժերին՝ առավելագույնը 322 րոպե:

«Երկիր մեդիա»–ի «Երկրի հարցը» լրատվականն
ամենաշատը լուսաբանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզչությունը՝ 744 րոպե: Երկրորդ
տեղում ՀՀԿ-ն է՝ 450 րոպե եթերաժամանակով:

 

Հ1

Արմենիա

Երկիր-Մեդիա

Կենտրոն

Շանթ

Հ2

ԲՀԿ

145

75

424

1273

194

186

Ժառանգություն

275

286

255

186

240

138

ՀԱԿ

376

217

302

322

102

143

ՀՅԴ

235

125

744

221

84

167

ՀՀԿ

222

163

450

223

138

171

ՕԵԿ

241

63

317

187

89

140

Շեղումը

76

86

177

434

63

20

ՀՌԱՀ
վերահսկողության վարչության մոնիթորինգի արդյունքները: Համամասնական ընտրակարգով առաջադրված
քաղաքական ուժերի նախընտրական քարոզչական գործունեության լուսաբանմանը տրամադրած եթերաժամանակը՝
րոպեներով:

Նիստին ներկա էին նաև երկու հեռուստաընկերությունների
ներկայացուցիչները:

«Կենտրոն»
հեռուստաընկերության իրավաբան Արա Սահումյանը նշեց, որ հեռուստաընկերությունը ձգտել
է քարոզչության ժամանակ բոլոր քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ:

«Չի եղել քարոզչական մի միջոցառում, որի մասին
մենք տեղյակ ենք եղել, սակայն չեն լուսաբանել, սակայն ոչ բոլոր կուսակցություններն
են նախապես տրամադրել քարոզարշավի ժամանակացուցը կամ ժամանակին իրազեկել միջոցառումների
մասին»,- մեկնաբանեց Սահումյանը:

Նա հավելեց, որ խնդիրը կապված է ՀՌԱՀ մշտադիտարկման
մեթոդոլոգիայի հետ, և իրենց համար պարզ չեն եղել համամասնական և մեծամասնական կարգով
առաջադրված թեկնածուներին տրամադրված եթերաժամանակի տարանջատման սկզբունքները:

Գրեթե նույն պարզաբանումները տվեց նաև «Երկիր
մեդիա»–ի լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց կարճել
երկու հեռուստաընկերությունների դեմ հարուցված վարույթները՝ հաշվի առնելով, որ ՀՌԱՀ-ն
առաջին անգամ է մշտադիտարկում իրականացնում, որի մեթոդաբանությունը տարըմբռնումների
տեղիք է տվել, և առկա են «մեղմացուցիչ հանգամանքներ»:

Հիշեցնենք,
որ ՀՌԱՀ նախորդ նիստին «Կենտրոն» հեռուստաընկերությունը  տուգանվեց 1 մլն դրամով՝ ընտրությունների օրը հակաքարոզչություն պարունակող տեսանյութհեռարձակելուհամար:

Նիստի ավարտից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը
լրագրողներին մեկնաբանեց, որ այս պարագայում հեռուստաընկերությունների համար խնդրահարույց
է ոչ այնքան տուգանքի չափը, այլ՝ տույժերի քանակը, քանի որ դա կարող է հանգեցնել հեռուստաընկերության
լիցենզիայի դադարեցմանը: