NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտարարություն ընտրությունների առաջին փուլի արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների
ներկայացուցիչներս, անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին
փուլին եւ համոզված լինելով, որ այժմյան Հայաստանում հնարավոր է կազմակերպել եւ
անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, արձանագրում ենք.
- Պետական եւ իշխանության հսկողության տակ գտնվող
ԶԼՄ-ները, մասնավորապես հեռուստակայանները, թեկնածուների համար հավասար պայմաններ
չապահովեցին` միակողմանի քարոզչություն ծավալելով նախագահի թեկնածու՝ գործող
նախագահի օգտին: - Իշխանությունները գործի դրեցին պետական վարչական
ռեսուրսները` հօգուտ նախագահի թեկնածու` գործող նախագահի, ճնշում գործադրելով
հաստատությունների ղեկավարների եւ նրանց ենթակաների ու շահառունների վրա: - Ողջ նախընտրական փուլը ընթացավ ճնշումների,
սպառնալիքների — բռնությունների գործադրմամբ: - Ընտրությունների օրը տեղական եւ միջազգային դիտորդների
կողմից արձանագրվեցին բազմաթիվ օրինախախտումներ, ընտրակեղծիքներ, որոնք
կատարվեցին կա'մ իշխանական զանազան օղակների անմիջական հանձնարարությամբ, կա'մ
թողտվությամբ: - Ընտրությունների ընթացքի ամփոփման փուլում ոչ թափանցիկ
գործընթացը կասկածի տակ է դնում ընտրությունների վերջնական արդյունքները: - Փետրվարի 21-ից խաղաղ ցուցարարների ձերբակալումները եւ
վարչական կալանքի ենթարկելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: - ԶԼՄ-ներով, առաջին հերթին հեռուստաալիքներով
միակողմանի ներկայացվող տեղեկատվությունը, հնչող հայատարարությունների սպառնալից
ուղղվածությունը էլ ավելի են սրում վերը նշված հանգամանքների հետեւանքով ստեղծված
լարված իրադրությունը:
Ելնելով վերոհիշյալից.
- Դիմում ենք ՀՀ իշխանություններին` պահանջելով ազատ
արձակել վարչական կալանքի ենթարկված խաղաղ ցուցարարներին: - Դիմում ենք ՀՀ դատախազությանը` պահանջելով հնարավորինս
արագ հետաքննել ընտրությունների ընթացքում տեղական եւ միջազգային դիտորդների
կողմից արձանագրված եւ մամուլում հրապարակված փաստերը եւ նախնական արդյունքները
հրապարակել մինչեւ երկրորդ փուլի քվեարկությունն սկսվելը: Դա կարող է կանխարգելել
հետագա իրավախախտումները: - Դիմում ենք ՀՀ ոստիկանության ծառայությանը` պահանջելով
մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը հանրությանը ներկայացնել ընտրությունների
եւ ձայների հաշվման ընթացքում օրինախախտումների կանխարգելմանն ուղղված
միջոցառումների ցանկը: - Դատապարտում ենք հանրությանը ահաբեկող
հայտարարությունները, եւ - Կոչ ենք անում հանրությանը ակտիվորեն մասնակցել
ընտրություններին, ինչը ընտրակեղծիքների կանխման գլխավոր երաշխիքներից մեկն է:
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
Քաղաքացիական հասարակության զարգացման միություն ՀԿ
Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության
Հետաքննող լրագրողների ընկերակցության ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կոչ ենք անում ՀԿ-ներին միանալ
Քաղաքացիական հասարակության զարգացման միություն
375033 Երեւան,
Փափազյան 15, բն.46
հեռ./ֆաքս 3741-223440
ձեռքի հեռ. 3749-403609
Source Url:
