Քննարկում

«Մարդու իրավունքների ազգային ցանցը», «Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլը (PRI)» և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում են «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT)» պատվիրակության կողմից կազմված 2010թ. զեկույցի և դրա հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Կ. Անդրեասյանը և Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ պրն. Ավետիք Իշխանյանը հանդես կգան համապատասխան զեկույցներով:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը,  Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում (1 Իտալիայի փողոց): 

Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել'  533862; 536758 հեռախոսահամարներով մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը: