NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այլևս չի գործելու ՄԻՊ «Արագ արձագանքման» ծառայությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ անարդյունավետության և արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլևս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում:
Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարևոր ու անհրաժեշտ նաև գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող 091 008 817 հեռախոսահամարը դեռևս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:
Այս մասին հաղորդում է ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը
