NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներման առաջարկ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Նախագահի առաջարկի համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը։
Հիշեցնենք, որ քսան օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ազատամարտիկ, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահին:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Սերժ Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած համաներման առաջարկին:
Երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում համաներման առաջարկը կներկայացվի պատգամավորներին: Իսկ մինչ այդ համաներման առաջարկի տեքստը գաղտնի է պահվում:
