NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներման որոշումն ընդունված է
Այսօր ՀՀ Ազգային ժողովը ընդունեց համաներման մասին որոշումը։ Երեկ էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Աժ որոշման նախագիծը: Նախարարը նշել էր, որ համաներումը Հայաստանի Նախագահի բարի կամքի դրսևորում է, հումանիստական քայլ:
Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ համաներման արդյունքում 396 դատապարտյալ ազատ կարձակվի, 379 անձանց պատժաչափի վրա այն կտարածվի մասնակիորեն: Այս թվերը դեռևս ենթակա են փոփոխման. պատճառված նյութական վնասի փոխհատուցման դեպքում համաներումը կկիրառվի նաև 348 անձանց վրա, ինչպես նաև՝ նախնական կալանքի տակ գտնվողներին ընդգրկելով, նրանց թիվը կավելանա ևս 20 տոկոսով:
Համաներումը կկիրառվի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված, այնուհետև ազատազրկված ընդդիմադիրներից Սասուն Միքայելյանի, Արա Հովհաննիսյանի և Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Համաներման այս որոշումը կվերաբերվի մինչև սույն թվականի մայիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց, իսկ որոշման պահանջները կկատարվեն մինչև սեպտեմբերի 21-ը:
Աղբյուրը` www.hra.am
