NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համացանցը՝ հեռուստատեսության փոխարեն (վիդեո)

Մի քանի ամսվա ընթացքում լսողության հետ խնդիրներ ունեցող Արթուր Կարոյանը կարողացել է յուրացնել լուսանկարչական արվեստը և այժմ ցանկանում է աշխատել այդ բնագավառում:
Կարոյանը մեկն է այն երիտասարդներից, ովքեր մասնակցում են «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրին, որն իրականացվում է մասնավորապես «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից (www.Jnews.am):
Մոտ 4 ամսվա ընթացքում նրանք ստեղծել են deafnet.blogspot.com բլոգը, որով ցանկանում են իրենց աշխատանքների միջոցով համացանցից օգտվող հանրության ուշադրությունը գրավել դեպի խուլերի աշխարհ:
Չորսամյա ծրագրի շրջանակներում լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ինչպես նաև' տարիքով մարդիկ, սովորում են օգտվել ինտերնետից, յուրացնում են լրագրության ու ֆոտոլրագության հմտությունները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակություն ինստիտուտ հիմնադրամի օժանդակությամբ։
Ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանը ասում է, որ կան արդեն երիտասարդներ, ովքեր տիրապետում ու կիրառում են լուսանկարչության սկզբունքները և կարող են հանգիստ աշխատել ցանկացած լրատվական գործակալությունում:
«Նրանց ընդամենը պետք է տրամադրել լավ լուսանկարչական ապարատ և պետք է դրսևորել կամք»,- ասում է Դեհերյանը:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԼՄ հեռուստաընկերության փակվելուց հետո լսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց թիվը Հայաստանում մոտ 3500-ի է, զրկվեցին իրենց մայրենի լեզվով տեղեկություն ստանալու իրավունքից:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
